00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոբիբոր. 75 տարի անց նրանք կրկին ճեղքեցին անմահությունը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցРежиссер Константин Хабенский на 71-м Каннском международном кинофестивале
Режиссер Константин Хабенский на 71-м Каннском международном кинофестивале - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կաննի 71-րդ կինոփառատոնին կից գործող միջազգային կինոշուկայում ներկայացվեց առաջատար ռուս դերասաններից մեկի` Կոնստանտին Խաբենսկու ռեժիսորական դեբյուտը։

Ռեժիսոր և դերասան Կոնստանտին Խաբենսկու «Սոբիբոր» ռազմական դրաման հասցրեց մի քանի օրվա ընթացքում ոչ միայն արժանանալ եվրոպական գնորդի և տպավորված կինոսերների համակրանքին, այլև դառնալ թեժ բանավեճերի առարկա ատելությամբ լի պատմաբանների միջավայրում։

«Սոբիբորի» սյուժեի հիմքում, առաջին հերթին, ապշեցնող պատմական իրադարձություն է ընկած։

Робер Гедикян - Sputnik Արմենիա
Ֆրանսիահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանը Կաննի 71–րդ կինոփառատոնի ժյուրիի անդամ է

Լեհաստանի հարավ–արևելքում գտնվող գրեթե նույնանուն Սոբիբուր գյուղի մերձակայքում 1942 թվականի մայիսից «Սոբիբոր» անունը կրող համակենտրոնացման ճամբար էր գործում, որը հայտնի էր ոչ միայն որպես մահվան ճամբար (մոտ 250.000 մարդ զոհվեց այնտեղ), այլև` կամքի բացառիկ հաղթանակի։

Հենց այդ համակենտրոնացման ճամբարում, դրա ստեղծումից մեկ տարի հետո, կալանավորների կողմից աննախադեպ մասշտաբի ապստամբություն տեղի ունեցավ (Տրեբլինկայի հետ մեկտեղ)։ 50 տարի անց այդ իրադարձության մասին Լեհաստանի նախագահ Լեխ Վալենսան կասի հետևյալը.

«Նրանք փրկեցին իրենց պատիվը, նրանք պաշտպանեցին մարդկային ցեղի արժանապատվությունը։ Նրանց գործերը մոռանալ չի կարելի, հատկապես, այսօր, երբ աշխարհի մի շարք հատվածներ ընկղմված են ֆանատիզմի, ռասիզմի, անհանդուրժողականության մեջ, երբ կրկին ցեղասպանություն է իրականացվում։ Սոբիբորի պատմությունը նաև մարդասիրության և արժանապատվության, մարդկության տրիումֆի պատգամ է»։

Ապստամբությունը գլխավորում էր Կարմիր Բանակի սպա Ալեքսանդր Պեչերսկին, որի դերը ֆիլմում մարմնավորել է Խաբենսկին։ Ֆիլմի աստղային կազմը համալրեց հայտնի դերասան Քրիստոֆեր Լամբերտը, որը էկրանին մարմնավորեց ՍՍ–ի ունտեր–սպա Կարլ Ֆրենցելի կերպարը։

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԿոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին
Կոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին - Sputnik Արմենիա
1/2
Կոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին
© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԿոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին
Կոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին - Sputnik Արմենիա
2/2
Կոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին
1/2
Կոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին
2/2
Կոնստանտին Խաբենսկին` Կաննի 71–րդ փառատոնին

Ֆիլմի դիտումից հետո շատերը Լամբերտի կերպարը համեմատում էին մեկ այլ հայտնի չարագործի ` Պլաշովի համակենտրոնացման ճամբարի պարետ Ամոն Գյոտի հետ, որին ժամանակին հրաշալի մարմնավորել էր Ռեյֆ Ֆայնսը` Սթիվեն Սփիլբերգի օսկարակիր «Շինդլերի ցուցակում»։

Այդպիսով` քննադատական բովանդակության քննարկումները հիմնականում ծավալվեցին ոչ այդքան ֆիլմի գեղարվեստական, որքան փաստագրական բաղկացուցչի շուրջ։ Եվ թվում է, թե պատմաբանները կինոքննադատներից ավելի երկար ու բուռն են վիճելու։

Члены жюри 71-го Каннского кинофестиваля, американская актриса Кристен Стюарт, австралийская актриса театра и кино Кейт Бланшетт и автор, композитор и исполнитель из Бургунди Хаджа Нин во время фотосессии (8 мая 2018). Канны, Франция - Sputnik Արմենիա
Կաննի փառատոնի երրորդ օրը. դեմքեր, զգեստներ և աստղեր. ֆոտոշարք

Արդյո՞ք ապստամբությունը Պեչերսկին էր ղեկավարում։ Արդյո՞ք այս ապստամբությունն առաջին կամ միակ հաջողվածն է եղել։ Ճիշտ է, որ այնտեղից մոտ 500 մարդ է փախել։ Իսկապե՞ս նրանց լեհերը հետո գերմանացիներին են հանձնել։

Կաննի շուկայում քննադատները կինոսերների հետ շատ հարցերում համակարծիք էին` որ ֆիլմը իսկապես հուզիչ էր, տեղ–տեղ` հզոր և ընդհանուր առմամբ` հաջողված։ Հատկապես`հաշվի առնելով այն փաստը, որ «Ալեքսանդր Պեչերսկի. ճեղքելով անմահությունը» գրքի մոտիվներով նկարահանված ֆիլմը դարձավ Կոնստանտին Խաբենսկու ռեժիսորական դեբյուտը։

Հարկ է հիշել, որ ամերիկացի գրող Ռիչարդ Ռաշկեի վավերագրական գրքի հիման վրա, Խաբենսկուց երեք տասնամյակ առաջ, «Փախուստ Սոբիբորից» (օգտագործվել էին նաև մոտիվներ Թոմաս Բլատի «Սոբիբորի մոխրից» և Ստանիսլավ Շմայզների «Դժոխք Սոբիբորում» գրքերից) ֆիլմը նկարահանել է բրիտանացի ռեժիսոր Ջեք Գոլդը։ Պեչերսկու դերն այն ժամանակ բաժին ընկավ նիդեռլանդցի ամենահայտնի հոլիվուդյան աստղ Ռութգեր Հաուերին։

«Ֆիլմն ուժեղ տպավորություն գործեց, անկախ նրանից, որ ես, դեռ 87 թվականի ֆիլմից, ծանոթ էի այդ սարսափելի, և միևնույն ժամանակ, ոգեշնչող պատմությանը։ Սակայն, իմ կարծիքով, Խաբենսկին Ռութգեր Հաուերից ավելի լավ խաղաց, չէ՞ որ ռուս է ամեն դեպքում։ Բացի այդ ֆիլմն էլ այսօր, գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ աշխարհը մեծ համակենտրոնացման ճամբարի է սկսում նմանվել, ավելի արդիական է թվում», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ֆրանսիացի կինոլրագրող Գիյոմ Պերնյեն։

Կաննի կինոշուկայում ֆիլմը նաև կոմերցիոն հետաքրքրություն առաջացրեց. այն արդեն որոշ եվրոպական երկրներ ձեռք են բերել։ Առաջինը ցուցադրելու իրավունք գնեց Ֆրանսիան, որը Ստրասբուրգում կազմակերպեց պրեմիերան։ Եվրոպայի խորհրդի նստավայրում պրեմիերայի շրջանակներում քննարկվում էր ապստամբության օրը` հոկտեմբերի 14-ը, Եվրախորհրդարանի կողմից որպես հատուկ համաեվրոպական օր ընդունելու հարցը։

Լրահոս
0