ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Մի քանի տասնյակ ցուցարարներ այս պահին ներխուժել են Երևանի քաղաքապետարան և պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։
Սկզբում ցուցարարները պահանջում էին հանդիպել Տարոն Մարգարյանի հետ, հետո սկսեցին բանակցություններ վարել քաղաքապետարանի տարբեր աշխատակիցների, վարչությունների ղեկավարների, փոխքաղաքապետի հետ, ավելի ուշ պահանջեցին հանդիպել Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։
Ցուցարարների խմբի առաջնորդներից մեկն ակտիվիստ Վաչե Ղարիբյանն է։ Նա հայտարարեց, որ ցուցարարների հիմնական պահանջը Մարգարյանի հրաժարականն է, որը «բոլորին հոգնեցրել է»։
Ղարիբյանը հայտարարեց, որ ապրիլին Տարոն Մարգարյանն էր մարդ ուղարկել Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին ծեծելու։ Նրա խոսքով` քաղաքապետը բիզնեսներ ունի և իր հարազատներին տարբեր պաշտոններ է տվել։