«Վրացական քայլերթի» կողմնակիցներն ու ավանդական արժեքների պաշտպանները հանրահավաք են անցկացրել Թբիլիսիի կենտրոնում։ Sputnik Գրուզիայի տեսանյութում կարող եք դիտել` ինչպես է անցել հանրահավաքը։
«Վրացական քայլերթ» և «Վրացական գաղափար» ազգայնական կազմակերպությունների կողմնակիցները երեկ Թբիլիսիի կենտրոնում` Ռուսթավելի պողոտայում, քայլերթ ու հանրահավաք են կազմակերպել` բողոքելով Վրաստանի մայրաքաղաքում հանգստյան օրերին անցկացված «ակումբային ակցիայի» դեմ։
Նշենք, որ Թբիլիսիում հանգստյան օրերին բողոքի ցույցեր էին կազմակերպվել, որոնց ընթացքում մարդիկ պահանջում էին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի հրաժարականները։ Բողոքի ակցիաների պատճառ էր դարձել Թբիլիսիի գիշերային ակումբներում թմրանյութերի իրացմամբ զբաղվող անձանց դեմ իրականացված հատուկ գործողությունը։ Ակումբների այցելուներն ու ընդդիմադիրները հայտարարում էին, որ ՆԳՆ-ն դաժան վերաբերմունք է դրսևորել այն մարդկանց նկատմամբ, որոնք որևէ կապ չունեին այդ ամենի հետ։