00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարտիկ, ուսանող և մարմնավաճառ․ Օմսկում դատում են «հայերի որսորդների» հանցախմբին

© Sputnik / Алексей Мальгавко / Անցնել մեդիապահոցГород Омск, Россия
Город Омск, Россия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օմսկում հային սպանած նացիստների հանցախմբի կազմակերպիչն ազատ զբոսնում է քաղաքում, նրան ազատ են արձակել քաղաքից չմեկնելու ստորագրության դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Ռուսաստանի Օմսկ քաղաքում երկուշաբթի սկսվել է «հայերի որսորդների» հանցախմբի աղմկահարույց գործով դատավարությունը։ Այս հանցախումբը մեկուկես տարի առաջ սպանել է տեղի գործարար Վահե Զալիբեկյանին, ինչպես նաև ծեծել հայ համայնքի ներկայացուցիչներին։ БК55 պարբերականը գրում է, որ ամբաստանյալների աթոռին են հայտնվել չորս մեղադրյալներից երեքը։

Հիմնական դերակատարը Օմսկի բնակիչ է՝ սպորտի վարպետ Նիկիտա Ֆեդոնենկոն։ 23 տարեկան երիտասարդը նախկին ոստիկան է, խառը մարտարվեստի մարտիկ։ Նա է համարվում հանցախմբի կազմակերպիչը։ Ֆեդոնենկոյի հանցակիցներն են Ալեքսանդր Բեզբորոդովը (ուսանող) և Ալեքսանդր Լանբինը։

Այդ խումբը ավազակային մի քանի հարձակում է գործել հենց հայերի վրա։ 2016թ-ին ԶԼՄ-ները գրել են, որ նրանց զոհ են դարձել Կովկասում և Միջին Ասիայում ծնված մարդիկ։ Հետո պարզվել է, որ նրանք հիմնականում թիրախավորել են հայերին։

Նման հարձակումներից մեկն ավարտվել է սպանությամբ, զոհ է դարձել գործարար Վահե Զալիբեկյանը։ Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ վնասվածքներ, ինչպես նաև գլխին բութ առարկայով հարվածելու հետքեր։

Жители Омска - Sputnik Արմենիա
Օմսկի բնակիչները «զանգվածային կերպով» Հայաստան են արտագաղթում

Նախաքննությունը պարզել է, որ հանցանքների պատճառն ատելությունն է եղել։ Ֆեդորենկոյի տան խուզարկության ժամանակ գտել են նացիստական խորհրդանիշ։ Ռուսական մամուլում հայերին թիրախի ընտրելը բացատրվում է նրանով, որ Ֆեդոնենկոյի մարզիչը եղել է ադրբեջանցի Ռուսլան Տագիևը։

Չարագործները Օմսկում հետապնդել են միայնակ հայերին, առավելապես քաղաքային շուկայում, որից հետո հարմար պահ են որսացել, երեքով հարձակվել են ու ծեծել։ Երբ ավազակային հարձակումների մասին լուրերը սկսել են տարածվել, հանցախումբը փոխել է մարտավարությունը․ երեք հանցագործները ներգրավել են 17-ամյա Ռեգինա Միկուլիչևային՝ տեղի մարմնավաճառին, որը հայերի հետ սեթևեթել է սոցիալական ցանցերում ու ժամադրել նրանց։ Միկուլիչևայի փոխարեն տղամարդկանց դիմավորել են հանցագործները։

Հենց Միկուլիչևան է պակասող օղակը, դատարանը չի կարողանում պարզել նրա գտնվելու վայրը։ Որոշ տվյալներով՝ նա հեռացել է Կուզբաս։ Այժմ հետախուզման մեջ է։

Ավելացնենք, որ երեք մեղադրյալներից Ալեքսանդր Լանբինն արդեն բանտում է մեկ այլ գործով, իսկ Ալեքսանդր Բեզբորոդովը և Նիկիտա Ֆեդոնենկոն ազատության մեջ են քաղաքից չմեկնելու ստորագրության դիմաց։

Լրահոս
0