00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
58 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:03
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Исторический ликбез
Егор Яковлев: американцы – избранный народ?
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Искусство манипуляции: как в США рождался "черный пиар"
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյունավետ աշխատողները կշարունակեն ծառայությունը.վարչապետը ներկայացրել է փոխվարչապետներին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян на совещании нового правительства (13 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на совещании нового правительства (13 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետներին է ներկայացրել նոր կառավարության գործելաոճը։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ՝ Տիգրան Ավինյանին և Մհեր Գրիգորյանին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Выступление лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна на митинге на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կադրերն ամեն ինչ են. ՀՀ նորընտիր վարչապետը երիտասարդացնում է կառավարությունը

«Մենք կարևոր աշխատանք ունենք անելու և պետք է արդարացնենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը, որովհետև չպետք է մոռանանք, որ այստեղ ենք՝ ժողովրդի որոշմամբ և այստեղից պետք է հեռանանք կրկին նրա որոշմամբ: Սրանք են մեր գործունեության մեկնարկի և ավարտի մասին պատկերացումները և այս միջակայքում պետք է ծառայենք ՀՀ քաղաքացիներին ու հայ ժողովրդին»,–ասել է ՀՀ վարչապետը:

Նա ներկայացրել է կառավարության գործունեության տրամաբանությունը` նշելով եթե ՀՀ քաղաքացին պետք է զգա, որ ինքն է որոշումների կայացման ամենակարևոր աղբյուրը: «Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարևոր դերակատարները փոխվարչապետներն են, և ես հաջողություն եմ մաղթում ձեզ գործունեության մեջ: Պետք է առավելագույնն անենք, որպեսզի Հայաստանի և սփյուռքի լավագույն ներուժը համախմբենք մեր կառավարության շուրջ: Գնահատման չափանիշը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունն աշխատանքին: Կարծում եմ, որ կառաջնորդվենք հետևյալ սկզբունքով. նրանք, ովքեր կհամապատասխանեն այդ չափանիշներին, կշարունակեն աշխատել: Ցանկացած ոք, ով ցույց կտա իր աշխատանքի արդյունավետությունը և կցանկանա աշխատել, իհարկե, շնորհակալ կլինենք, որպեսզի շարունակի իր ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով նաև նախկին փոխվարչապետներին կատարած աշխատանքի համար:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին վստահության համար և ընդգծել, որ կիսում է վարչապետի ներկայացրած մոտեցումները, սկզբունքները՝ կապված իշխանության աղբյուրի՝ քաղաքացիների, անընդհատ նրանց հաշվետու լինելու հետ:

Депутат оппозиционной фракции Елк в НС Арарат Мирзоян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Արարատ Միրզոյանն առաջին փոխվարչապետ նշանակվեց

«Կարծում եմ՝ առաջադրանքը բավականին հստակ է, և ներկաներն ու հանրությունը հստակ գիտակցում են, որ ապրում ենք նոր Հայաստանում, որ քաշվել է հստակ գիծ: Բոլորս գիտենք ինչից է պետք ազատվել, և մենք շատ հաստատուն ու վճռական քայլերով գնալու ենք այդ ուղղությամբ»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ նոր կառավարության հիմնական գործունեության արդյունքները լինելու են իրական փոփոխությունները, որոնք սպասված են: «Կարծում եմ՝ այն փոփոխությունները, որոնք իրականացնելու է այս կառավարությունը՝ Հայաստանի Հանրապետության համար լինելու է աննախադեպ: Ակնկալում եմ, որ կարճ ժամանակահատվածում կառավարման համակարգում ունենալու ենք տրամաբանության լրջագույն փոփոխություն»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ կառավարությունն արձանագրելու է լուրջ արդյունքներ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է միասնական աշխատանքն ու կարևորագույն ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման:

Լրահոս
0