00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը Հայաստանում փակված է. Փաշինյան

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн
Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տնտեսությունը դրական է արձագանքում կառավարության քաղաքական հայտարարություններին, իսկ բիզնեսը փոփոխությունների է սպասում։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. «Հայաստանում տնտեսական, քաղաքական, անձնական հետապնդումների էջն անվերադարձ փակված է». այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավար կազմին նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին ներկայացնելիս։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց  Sputnik Արմենիայի հարցերին - Sputnik Արմենիա
Փաշինյանի օրը. աշխատեց, շփվեց, ընթացքում պատասխանեց լրագրողների հարցերին. տեսանյութ

Խոսելով երկրի տնտեսության ոլորտում առաջիկա անելիքների մասին` վարչապետը նշել է, որ առկա կարևորագույն խնդիրներից մեկը, որ անհրաժեշտ է լուծել, կապված է ներդրումային միջավայրի հետ։

«Հույս ունեմ, որ մենք արդեն զուտ մթնոլորտի առումով, քաղաքական որոշակի կանոնների հանրահռչակման առումով բավականին խնդիրներ լուծել ենք և ուզում եմ կրկնել, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու։ Ես վստահ չեմ, որ այս պահին դեռևս չկան մենաշնորհներ, առնվազն դեֆակտո նրանք գոյություն ունեն, և մենք հետևողականորեն պետք է աշխատենք, որպեսզի դրանք դադարեն գոյություն ունենալ։ Ուզում եմ մի նրբություն ընդգծել․ես չափազանց մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ տնտեսական դաշտը ադեկվատ է արձագանքում մեր քաղաքական հայտարարություններին»,- նշել է վարչապետը։

Ըստ Փաշինյանի` մայիսի 8-ից հետո, այսինքն նրա վարչապետ ընտրվելուց հետո, ՀՀ տնտեսությունը ոչ միայն նեգատիվ ազդակներ չի ցուցաբերել, այլև դրսևորում է որոշակի դրական միտումներ, ինչը կապված է այն լավատեսական մթնոլորտի և սպասումների հետ, որ գոյություն ունեն բիզնես ոլորտում։

Անդրադառնալով Մինասյանի նշանակմանը, վարչապետը նշել է, որ ուրախ է կառավարությունում համատեղ աշխատանքի հնարավորության համար․«Մենք դեռ խորհրդարանից լավ գիտենք իրար, աշխատել ենք և, կարծում եմ, արդյունավետ համագործակցության որոշակի փորձ ունենք արդեն։ Համոզված եմ, որ ձեր գործունեությունը կլինի արդյունավետ այս կարգավիճակում, որը ձեզ համար նոր չէ»,- ասել է Փաշինյանը։

Премьер-министр Армении Никол Пашинян на пути от Дома правительства в министерство Экономики (15 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հիասթափեցնելու իրավունք չունեն. Նիկոլ Փաշինյանը խոսեց իր սպասումների մասին

Նորանշանակ նախարարը, անդրադառնալով վարչապետի մատնանշած խնդիրներին, մասնավորապես հակամենաշնորհային քաղաքականությանը, շեշտել է, որ դրանք լինելու են նախարարության ամենօրյա աշխատանքի հիմքում։

«Մեզ սպասում է լավ առումով թեժ շրջան՝ ամենօրյա դրական փոփոխություններ բերելու տեսանկյունից, և մենք առաջիկայում կներկայացնենք տնտեսական ծրագիրը, որտեղ հեղափոխական մոտեցումներ կլինեն», — նշել է նախարար Մինասյանը` այդ առումով վարչապետից ակնկալելով ամբողջական աջակցություն։

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանում տնտեսական, քաղաքական, անձնական հետապնդումների էջը անվերադարձ փակված է, բայց մյուս կողմից կա սահման, որը օրինականության ապահովումն է։

Վարչապետը կրկին հիշեցրել է, որ կառավարության բոլոր անդամները պետք է գործեն այն զգացողությամբ, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին և հայ ժողովրդին։

Լրահոս
0