00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու լռեցին կարկտակայանները. կառավարությունը հաշվում է վնասն ու փնտրում մեղավորին

© galatvГрад
Град - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սուրենավանի բնակիչները փոխհատուցում են պահանջում հակակարկտային կայանի անգործության պատճառով վնասված բերքի դիմաց։ Կառավարությունը փորձում է հասկանալ` ինչու են լռում կայանները։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Արմավիրի մարզի հակակարկտային 4 կայաններից 3-ն աշխատել են, 1-ը տեխնիկական պատճառ չի աշխատել։ Արարատի մարզի Սուրենավան այցելած գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ իրեն խնդիրն այդպես է ներկայացվել։ Փոխնախարարի խոսքով` պատասխանատու աշխատակիցների ոմանք ասել են, թե կայանը չի աշխատել լիցքավորված գազի արտահոսքի պատճառով, մյուսներն էլ ասել են, թե պատճառը եղել է հոսանքի մատակարարման խափանումը։

Թե իրականում ինչու է լռել հակակարկտային կայանը կարկտաբեր ամպերի կուտակման ժամանակ, պետք է պարզի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Իսկ գյուղատնտեսությունը հաշվառում է կարկուտի հետևանքով կրած վնասները։

«Միայն Սուրենավանը չէ, որ տուժել է։ Վերջին օրերի ընթացքում Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տարբեր աստիճանի վնասներ են կրել ավելի քան 10 գյուղերի պտղատու այգիներ»,- ասաց փոխնախարարը։

Նախնական հաշվարկով` մարզի 600 հա այգիներից վնասվել է 110-ը։ Գյուղնախարարությունը համայնքային իշխանություններին հանձնարարել է վնասի արձանագրություն կազմել յուրաքանչյուր բնակչի հետ ու ներկայացնել նախարարություն` փոխհատուցման համար կառավարություն դիմելու համար։

Իսկ մինչ այդ Արարատի մարզի Սուրենավան համայնքի բնակիչներն այսօր փակել էին Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհը։ Նրանց պնդմամբ՝ կարկուտը չէր վնասի բերքը, եթե հակակարկտային կայանները գործեին։ Իսկ դրանց չլիցքավորված լինելու համար իրենք իրենց գյուղապետին են մեղադրում, որն ամեն օր խոստացել, բայց այդպես էլ գազ չի գնել կայանի գործարկման համար։

Լրահոս
0