ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Facebook սոցիալական ցանցում մի տեսանյութ հրապարակել, որում երևում է, թե «Արսենալի» կիսապաշտպան Շկոդրան Մուսթաֆին ինչպես է «վայելում» Սպիտակցի Հայկոյի «Մի գնա » երգը։
Նշենք, որ երեկ` մայիսի 13-ին, Անգլիայի առաջնության վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» նվազագույն հաշվով հաղթեց «Հադերսֆիլդին»:
Հանդիպման 38-րդ րոպեին Աարոն Ռեմսիի փոխանցումից հետո գնդակն անպաշտպան դարպաս ուղարկեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:
Ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով «Արսենալը» 6-րդ տեղում է, ինչը Եվրոպայի լիգային մասնակցելու հնարավորություն է տալիս:
Սա մարզիչ Արսեն Վենգերի վերջին խաղն էր «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Մի գնա» երգն իր մուղամի ելևէջներով հիթ է դարձել բազմաթիվ երկրներում։
Այն արդեն հասել է Եգիպտոս, Իսրայել, Սաուդյան Արաբիա, Լիբանան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄԷ, Ֆրանսիա։
Այս տարի սոցիալական կայքերը պայթեցրեց «Մի գնա» երգի նոր տարբերակը` ֆրանսիացի մեգաաստղ Maître Gims-ի կատարմամբ։ Գիմսը ձայնագրել էր Սուպեր Սաքոյի ու Հայկոյի «Մի գնա» երգի քավեր տարբերակը։