ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Երևանի Ավան համայնքում 33 տարեկան երիտասարդը վրաերթի է ենթարկել «Սանիթեքի» աշխատակցին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր, ժամը 00։10-ին, Ավան վարչական շրջանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում։
Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը` Մեսրոպ Գևորգյանը վրաերթի է ենթարկել 66 տարեկան Խաչալ Շավեշյանին, որը տեղում մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է ոչ սթափ վիճակում։ Նույն աղբյուրի համաձայն` Մեսրոպ Գևորգյանը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել։
Վրաերթի ենթարկված տղամարդը «Սանիթեք» ընկերության աշխատակից էր, ով գործընկերուհու հետ ճանապարհը մաքրելիս է եղել։ Գործընկերուհին կարողացել է խուսափել վթարից։