Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ դրանով Թուրքիան գնդակն ուղարկում է Հայաստանի դարպաս։
«Կարծում եմ, որ սա ո՛չ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցելու մոլուցք է, ո՛չ էլ ընտրությունների հետ է կապված, այլ պարզապես ուղղված է արտաքին աշխարհին։ Սա պատասխան է Էրդողանին ուղղված այն մեղադրանքներին, թե նա բոլոր հարևանների հետ խնդիրներ ունի։ Նա փորձում է ցույց տալ, թե Հայաստանի հետ իրենք փորձում են հաստատել հարաբերություններ, բայց Հայաստանը թշնամանք է տածում ու տարածքային նկրտումներ ունի Թուրքիայի նկատմամբ»,- ասել է Հովհաննիսյանը։
Հիշեցնենք` ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, Թուրքիայի վարչապետ Բինալի Յլդըրմը հայտարարել էր` Թուրքիան պատրաստ է Հայաստանին ընդառաջ գնալ երկխոսություն սկսելու հարցում, եթե Երևանը լիովին հրաժարվի «Անկարայի նկատմամբ թշնամանքից»։