00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերն այդպես էլ ներողություն չլսեցին Լեոնտևից և Յուրևից

© Sputnik / Григорий Сысоев / Անցնել մեդիապահոցПресс-секретарь - директор департамента информации и рекламы корпорации "Роснефть" Михаил Леонтьев
Пресс-секретарь - директор департамента информации и рекламы корпорации Роснефть Михаил Леонтьев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր խմբագրին փոխանցված երկտողում ասվում է, որ քաղաքական մեկնաբան Միխայիլ Լեոնտևը և հաղորդավար Միխայիլ Յուրևը պետք է հրապարակավ ներողություն խնդրեն։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչները երկտող են փոխանցել «Կոմսոմոլսկայա պրավդայի» գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինին, որով պահանջել են, որպեսզի ռադիոհաղորդավարներ Միխայիլ Լեոնտևը և Միխայիլ Յուրևը ներողություն խնդրեն։ Այդ մասին ասվում է ՌԻԱ Նովոստիի հրապարակման մեջ։

Дейли шоу на канале Комеди Сентрал - Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԳՆ–ն արձագանքել է ամերիկյան հեռուստատեսությամբ հնչած «կեղտոտ հայ» արտահայտությանը

Ապրիլի 26–ին և մայիսի 3–ին քաղաքական մեկնաբան Միխայիլ Լեոնտևը և հաղորդավար Միխայիլ Յուրևը անթույլատրելի արտահայտություններ են արել Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ` ելույթ ունենալով «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյում։ Հնչած արտահայտություններին արդեն արձագանքել է Ռուսաստանի հայերի միությունը` դիմելով ՌԴ գլխավոր դատախազություն, մասնավորապես, այն պատճառով, որ գնահատականները վերաբերել են ոչ միայն բողոքի շարժմանը, այլ նաև Հայաստանին ու հայերին, ընդհանրապես։

«Հավանաբար, մոտ 20 մարդ էր եկել։ Նրանք հավաքվել էին Սավելևյան այգում, այսինքն` խմբագրությունից ոչ հեռու։ Նրանք իրենց բավական հանգիստ են պահել, խնդրել են, որպեսզի դուրս գան «Գլխավոր թեմայի» հաղորդավարներ Միխայիլ Լեոնտևը և Միխայիլ Յուրևը և հրապարակավ ներողություն խնդրեն իրենց արտահայտությունների համար», – մեջբերում է գործակալությունը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի գլխավոր խմբագիր Նատալյա Վորոնայայի խոսքը։

Նա ընդգծել է, որ եկել են սովորական մարդիկ, այլ ոչ թե պաշտոնյաներ կամ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրա խոսքով` հավաքվածների միակ պահանջն այն է, որպեսզի Լեոնտևը և Յուրևը ներողություն խնդրեն։

«Իրենց քաղաքավարի են պահել, ոչ մի միջադեպ չի գրանցվել։ Նրանք մեր խմբագրություն են փոխանցել երկտող, որում ասել են, որ ներողություն են պահանջում հաղորդավարներից», – պատմել է Վորոնայան։

Նա բացատրել է, որ սկանդալի առիթ է դարձել ինչ-որ մեկի կողմից մոնտաժված հոլովակը, որում եղել է Հայաստանին վերաբերող երկու եթերներից հատված։

«Հաղորդավարների խոսքերը կտրվել են ենթատեքստից։ Ուստի մենք շաբաթ օրվանից կոչ են արել բոլորին ամբողջական լսել երկու եթերն էլ», – ասել է Վորոնայան։

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ու մայիսի 3-ին «Ռոստնեֆտի» փոխտնօրեն, քաղաքական վերլուծաբան Միխայիլ Լեոնտևն ու հաղորդավար Միխայիլ Յուրևը չափազանց տգեղ ձևով անդրադարձել էին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում։ Ռուսաստանի հայերի միությունը արձագանքել է հնչած վիրավորանքներին ու դիմել ՌԴ Գլխավոր դատախազություն, մասնավորապես այն պատճառով, որ գնահատականները վերաբերում էին ոչ միայն բողոքի շարժմանը, այլ ընդհանրապես Հայաստանին ու հայերին։

Լրահոս
0