00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մենք ապացուցեցինք մեր բարձր կարգը, բայց կարող էինք ավելին անել. Լևոն Ջուլֆալակյան

Բաժանորդագրվել
Լևոն Ջուլֆալակյանն իր գնահատականն է տվել Հայաստանի հավաքականի ելույթներին Կասպիյսկում կայացած Եվրոպայի առաջնությունից հետո:

ԵՐԵՎԱՆ, 11 Մայիս — Sputnik. Անկասկած այս ըմբիշների ելույթները քննարկման ենթակա չեն: Երեք էլ շատ լավ են հանդես եկել ու մեդալ վաստակել։ Այս մասին այսօր ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը` խոսելով Եվրոպայի առաջնության արդյունքների մասին:

Артур Алексанян - Sputnik Արմենիա
Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն` հաղթելով 7:0 հաշվով

Հիշեցնենք, որ այս մրցաշարում Հայաստանի ըմբիշները նվաճեցին երկու ոսկե և մեկ բրոնզե մեդալ: Եվրոպայի առաջնություններում չորրորդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց Արթուր Ալեքսանյանը, Մաքսիմ Մանուկյանի համար հաղթանակը առաջինն էր հին աշխարհամասի առաջնություններում, Կարեն Ասլանյանն էլ դարձավ բրոնզե մեդալակիր:

«Երեք էլ շատ լավ են հանդես եկել ու մեդալ վաստակել, չնայած Կարեն Ասլանյանն անցկացրած իր գոտմարտերով ապացուցեց, որ ապագայում կարող է հասնել ավելի բարձր նվաճումների», – նշեց Լևոն Ջուլֆալակյանը: Մարզիչը գոհ էր նաև 60կգ և 63կգ քաշային կարգերում մեր հանրապետությունը ներկայացրած Արմեն Մելիքյանից ու Սլավիկ Գալստյանից:

«Երկու ըմբիշներն էլ ունեն մեծ ներուժ ու աշխատանքը ճիշտ կազմակերպելու դեպքում երկուսն էլ մոտ ապագայում կարող են հասնել մեծ հաջողությունների: Ե՛վ Մելիքյանը, և՛ Գալստյանը աշխատասեր ու նպատակասլաց ըմբիշներ են, ես նրանց հետ մեծ հույսեր եմ կապում»,– ավելացրեց Լևոն Ջուլֆալակյանը:

Максим Манукян - Sputnik Արմենիա
Հայ 4 ըմբշամարտիկները միանգամից 4 բրոնզե մեդալ են նվաճել

Հավաքականի մարզիչը գոհ էր նաև Արթուր Շահինյանի անցկացրած գոտեմարտերից: 87 կգ քաշային կարգում հայ ըմբիշը դարձավ մրցավարության «զոհ» ու չկարողացավ հասնել մինչև պատվո պատվանդան: Իսկ, ահա 77 կգ քաշային կարգում սպասելիքները մեծ էին Կարապետ Չալյանից, որը քառորդ եզրափակչում պարտվեց Շվեդիայի ներկայացուցչին ու դուրս մնաց մեդալների համար պայքարից:

Լևոն Ջուլֆալակյանը նշեց, որ Չալյանից արդեն երկար ժամանակ է ինչ արդյունք են սպասում, բայց ըմբիշը, հաղթողի հավակնորդների թվում լինելով, չի կարողանում հասնել արդյունքի: Այս քաշային կարգում մեր հավաքականում մեծ մրցակցություն կա, քանի որ Արսեն Ջուլֆալակյանն էլ է հանդես գալիս 77 կգ քաշայինների մեջ: Առաջիկայում մարզումների ու մրցումների միջոցով հավաքականի մարզիչը կկողմնորոշվի, թե ո՞վ կներկայացնի Հայաստանը առաջիկա մրցումներում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նշեց, որ արդեն հունիսի 10-ից թիմը ուսումնամարզական հավաք է անցկացնելու ու, մասնակցելով նաև մի քանի միջազգային մրցաշարերի, նախապատրաստվելու է աշխարհի առաջնությանը, որը կայանալու է 2018 թվականի հոկտեմբերի 22-28-ը Բուդապեշտում:

Լրահոս
0