00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտասահմանցի ներդրողները սպասում են արհեստական խոչընդոտների վերացմանը

© Sputnik / Nelli DanielyanГагик Макарян. Заседание на тему "Экономика и предпринимательство" с участием представителей Болгарии, Польши, Латвии, Украины, Беларуси и Казахстана
Гагик Макарян. Заседание на тему Экономика и предпринимательство с участием представителей Болгарии, Польши, Латвии, Украины, Беларуси и Казахстана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գործարարների միության նախագահը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս կրճատել պետական ապարատն ու ծախսերը։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մեծ թվով ներդրողներ սպասում են կառավարության ձևավորմանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Իրանից, Դոմինիկյան Հանրապետությունից, Եվրոպայից ազգությամբ հայ և օտարազգի բազմաթիվ ներդրողներ միության նախագահին հայտնել են Հայաստանում` արևային էներգետիկայի, սառը թեյերի արտադրության, շինարարության, վերամշակման ոլորտներում ներդրումներ անելու իրենց ծրագրերի մասին։

Премьер-министр Армении Никол Пашинян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Կոռուպցիոն որոշումներ կայացնող պաշտոնյան պետք է սպասի իրավապահների արձագանքին. Փաշինյան

«Ուղղակի իրենք սպասում են կառավարության ձևավորմանը, քանի որ ցանկանում են տեսնել, թե ում հետ պետք է պայմանավորեն իրենց ծրագրերը։ Բոլորը սպասում էին արհեստական խոչընդոտների վերացմանը, բոլորը ոգևորված են, որ մոնոպոլիաներ չեն լինելու, ավելորդ արհեստական ճնշումներ, ստուգումներ չեն լինելու»,– ասաց Մակարյանը։

Իսկ հայաստանյան հարկային օրենսդրությունը, նրա խոսքով, արտասահմանցի գործարարներին չի մտահոգում։

Ինչ վերաբերում է նոր կառավարությանը, Գագիկ Մակարյանը նոր վարչապետին խորհուրդ է տալիս միայն առաջին դեմքերով չսահմանափակվել։

«Օրինակ` էկոնոմիկայի նախարարությունում փոխնախարարներից մի քանիսը կարող են մնալ, վարչության պետերից 5-6-ը պիտի փոխվեն, Կրթության նախարարությունում տեղակալները պիտի փոխվեն, վարչության պետերը պիտի փոխվեն ու նաև մասնագետների մեծ մասը պիտի փոխվեն»,– ասաց Մակարյանը։

Դիտարկմանը, թե Փաշինյանը խոստացել է կադրային ջարդ չիրականացնել, Մակարյանն արձագանքեց. «Սա կադրային ջարդ չէ, սա կադրային օպտիմալացում է, որովհետև մեր գործադիր իշխանությունում շատ ավելորդ մարդիկ կան։ Մի շարք նախարարություններում իրական աշխատողները 25-30% են, առնվազն 65-70%-ն ավելորդ են։ Պետք է ազատենք, որ ավելորդ փողեր չտանք բյուջեից, գրասենյակային ծախսերը կրճատենք ու բյուրոկրատիան վերացնենք»։

Մայիսի 8-ին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնած Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սահմանադրության համաձայն, մինչև մայիսի 13-ը պետք է ձևավորած լինի կառավարության առնվազն 80%-ը։ Այս պահի դրությամբ 17 նախարարներից ոչ մեկը չի նշանակվել։

Լրահոս
0