ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերի Օսիպյանին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին հրամանագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։
Սարգսյանի մեկ այլ հրամանագրով էլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Արթուր Վանեցյանը։
Վալերի Օսիպյանը Երևանի փոխոստիկանապետ է նշանակվել 2012թ–ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՊՊԾ գնդի հրամանատարի պաշտոնը։
Ազգային անվտանգության փոխգնդապետ Արթուր Վանեցյանը մինչ օրս զբաղեցնում էր ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության բաժնի պետի պաշտոնը։