00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիևի հետ և Արցախը վերադարձնել բանակցային սեղանի մոտ

© Sputnik / Aram NersesyanКандидат в премьер-министры Армении Никол Пашинян в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн
Кандидат в премьер-министры Армении Никол Пашинян в Национальном Собрании Армении (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստում ներկայացում է ձևավորվող կառավարության ծրագրի հիմնական կետերը։

ԵՐԵՎԱՆ,8 մայիսի — Sputnik. ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ վարչապետի ընտրությանը նվիրված նիստը, որին մասնակցում են 105 պատգամավորներից 100-ը: ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի նիստում իր ելույթը սկսեց շնորհավորանքով՝ Շուշիի հաղթանակի 26-րդ տարեդարձի առիթով՝ նշելով, որ ժողովրդական պայքարի հաղթանակը պետք է ամրագրվի հենց այսօր:

«Հայաստանի ժողովուրդն այսօր այնքան ոգևորված է, որքան Շուշիի ազատագրման օրը, Հայաստանի ժողովուրդն այսօր առավել քան երբևէ վստահ է իր ուժերին, Հայաստանի վարկանիշն այսօր առավել քան երբևէ բարձր է, և մենք պետք է կարողանանք այդ հանգամանքը ծառայեցնել ի շահ Հայաստանի և Արցախի»,- ասաց Փաշինյանը:

Նա իր ելույթում դիմեց նաև արցախցիներին՝ հայտարարելով, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ոչ միայն ոչ մի վտանգ չի պարունակում Արցախի համար, այլև նոր դուռ է բացում Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար:

«Ես պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի ղեկավարի հետ»,- ասաց Փաշինյանը՝ միաժամանակ անհրաժեշտ համարելով բանակցային երրորդ կողմի՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին, ինչը, նրա հիշեցմամբ, նաև ԵԱՀԿ պայմանագրերով հաստատված պայման է:

Անդրադառնալով ձևավորվող կառավարության ծրագրի հիմնական կետերին՝ Փաշինյանը նշեց.

«Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում ձևավորել է ազգային միասնություն: Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրություն չի կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, մենաշնորհներ չեն լինելու, մարդու իրավունքներ պաշտպանված են լինելու, կոռուպցիան արմատախիլ է արվելու, Հայաստանում տիրելու է օրենքի գերակայություն»:

Հայաստանի տնտեսական զարգացման համար Փաշինյանն առանձնացրեց երեք հիմնական բնագավառ՝ ՏՏ ոլորտը, որի նպատակը պետք է լինի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, գյուղատնտեսությանը, որի զարգացման համար անհրաժեշտ է գյուղացուն ազատել վարկային անտանելի բեռից ու հարկային արտոնություններ սահմանել, երրորդ պայմանը Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացումն է ու զբոսաշրջության զարգացումը: Իսկ դրա համար, Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ է հանրապետությունում հաստատել այնպիսի սպասարկման մակարդակ ու միջավայր, որը հարիր է վերջին մեկ ամսում Հայաստանի ձևավորած միջազգային վարկանիշին:

Այս ամենն, ըստ Փաշինյանի, արվելու է առանց վենդետաների, քաղաքական ու տնտեսական հետապնդումների ու կադրային ջարդի: Նիկոլ Փաշինյանը նաև հավաստիացրեց, որ արտագաղթի անիվը շրջվելու է, հայրենիքից հեռացած քաղաքացիները վերադառնալու են Հայաստան:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ոլորտին, Փաշինյանը վերահաստատեց ԵԱՏՄ-ի ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունների շարունակության ու խորացման մասին նախկինում արած հայտարարությունը:

Միաժամանակ նա կարևորեց ԱՄՆ-ի հետ կապերի նոր մակարդակի հաստատումը, Իրանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ կապերի խորացումը:

Լրահոս
0