ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Ռուսաստանի վարչապետի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նա վստահություն է հայտնել, որ համագործակցության զարգացումը լիովին համապատասխանում է երկրների շահերին։
«Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ու մարդասիրական համագործակցության հետագա զարգացումը, տարբեր ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացումը, ԵԱՏՄ-ի շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին», — գրված է Մեդվեդևի հեռագրում։
Նշենք, որ ՀՀ խորհրդարանն այսօր վարչապետ ընտրեց ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։