00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աթոռակռի՞վ, թե՞ թալան. Շիրակի պետական համալսարանի «ոդիսականը» շարունակվում է

© Sputnik / Armenuhi MkhoyanСтуденты требуют отставки ректора ШГУ (7 мая 2018). Гюмри
Студенты требуют отставки ректора ШГУ (7 мая 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամիսներ առաջ Գյումրու Շիրակի պետական համալսարանի շուրջ ծավալված սկանդալը նոր երանգներ է ստանում:

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Շիրակի պետական համալսարանից հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի բողոքներին ու մեղադրանքներին միացել է նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որը ևս մեղադրում է բուհի ռեկտորին բուհը «քանդելու ու ծնկի բերելու» մեջ:

«Մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, թե երբ կհասկանաք օրենքով գործելու կարևորությունը, երբ կփորձեք ծառայել հասարակությանը, պաշտոնը կօգտագործեք մարդկանց պատժելու և բյուջեն ու մարդկանց գրպանները թալանելու համար: Որքան երկար ձգվի ձեր հրաժարականն, այնքան երկար ենք բարձրաձայնելու կատարվածները», —մայիսի 7-ին կայացած բողոք ակցիայի ժամանակ նշեց Անահիտ Ֆարմանյանը: Նա ներկաներին հավաստիացրեց, որ բուհի դասախոսական կազմի զգալի մասը միացել է իրենց, պարզապես բուհում այժմ վախի մթնոլորտ է:

Ի հակադրություն այս ամենին, բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ հաստատեց՝ բուհում ստեղծված իրավիճակը ռեկտորի աթոռի համար է:

«Սա միայն ռեկտորի պաշտոնի համար է: Բուհում կոռուպցիոն սկանդալներ եղել են մինչև իմ ռեկտոր նշանակվելը, մարդիկ դրա համար նույնիսկ ձերբակալվել են, իսկ այս շրջանում նման բան չկա: Հրաժարական չեմ տալու Ֆարմանյանի, Խորիկյանի, Համբարյանի կամ բուհի նախկին ղեկավարի հորդորով կամ պատվերով: Ես բաց եմ և պատրաստ եմ ցանկացած կազմակերպության ստուգման»,-նշեց Մինասյանը:

© Sputnik / Armenuhi MkhoyanԲողոքի ցույց Գյումրիում
Студенты требуют отставки ректора ШГУ (7 мая 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Բողոքի ցույց Գյումրիում

Ռեկտորը վստահեցրեց՝ պաշտոնը կթողնի միայն հիմնավորումների դեպքում՝ եթե հաստատվեն ապօրինություններն ու չարաշահումները։

«Անցած տարվանից մինչ այսօր 10-15 կազմակերպություն ուսումնասիրություն է կատարել, ստուգել, բայց ոչ մի լուրջ խախտում չի արձանագրվել: Հետևում են նորից անստորագիր նամակներ»,-նշեց Մինասյանը` հավաստիացնելով, որ բուհում ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է Անահիտ Ֆարմանյանը, ով ըստ բուհի ռեկտորի, մինչ այս ղեկավարել է բուհի շատ գործառույթներ և չհաշտվելով այն մտքի հետ, որ բուհը ունի նոր ղեկավար ու նոր պահանջներ, ինչպես նաև աշխատանքային նոր մոտեցումներ,ստեղծել է այս իրավիճակը:

«Պարոններ Համբարյանը և Խորիկյանը դիմել են դատարան, դատավարությունը կլինի, որոշում կլինի, ըստ այդմ կիրականացվեն համապատասխան գործառույթները: Շատ են շահարկում բարձր աշխատավարձերը, բարձր աշխատավարձ ստացել է նաև Անահիտ Ֆարմանյանը»,-նշեց բուհի ռեկտորը:

Մայիսի 7-ին, ինչպես նախապես հայտարարվել էր, կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մայր բուհի ուսանողներն ու որոշ դասախոսներ՝ պահանջելով բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

© Sputnik / Armenuhi MkhoyanՇիրակի համալսարանում
Студенты требуют отставки ректора ШГУ (7 мая 2018). Гюмри - Sputnik Արմենիա
Շիրակի համալսարանում
Լրահոս
0