00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
32 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ազգային համաձայնության կառավարությունը երկար կյանք չի ունենա. քաղաքագետ

© Sputnik / Asatur YesayantsВстреча парламентских фракций "Елк" и "Дашнакцутюн" (30 апреля 2018). Еревaн
Встреча парламентских фракций Елк и Дашнакцутюн (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կառավարության ձևավորման այս անցումային փուլում Հայաստանում ազգային համաձայնության կառավարության ձևավորումն անխուսափելի է, որովհետև ընդդիմության առաջադրած օրենսդրական նախաձեռնությունները բոլոր ուժերի համախմբում են պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. Հայաստանում ազգային համաձայնության կառավարությունը երկար չի աշխատի, և դա լիովին օրինաչափ է։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Никол Пашинян с супругой Анной Акопян на площади Республики после специального заседания парламента (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը կդառնա Հայաստանի վարչապետ, իսկ խաղը հետո կսկսվի. քաղտեխնոլոգ

Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետի ընտրության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 8-ին։ Միակ թեկնածուն բողոքի շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է։

Ընդդիմադիրը և նրա կողմնակիցները բազմիցս հայտարարել են, որ նոր կառավարությունն ազգային համաձայնության կառավարություն կլինի։ Եվ թեև առայժմ չի խոսվում կոնկրետ գործող անձանց մասին, տեսականորեն նոր կառավարությունը կազմված կլինի «Ելքից», «Ծառուկյան» դաշինքից և ՀՅԴ-ից, այսինքն նրանցից, ովքեր ամենասկզբից աջակցել են Փաշինյանի թեկնածությանը։

Բոզոյանի կարծիքով` անցումային այս փուլում ազգային համաձայնության կառավարության ձևավորումն անխուսափելի է, որովհետև ընդդիմության առաջադրած օրենսդրական նախաձեռնությունները պահանջում են բոլոր քաղաքական ուժերի համախմբում։ Խոսելով կառավարության հնարավոր կազմի և այն մասին, թե կարող են արդյոք դրանում ընդգրկվել ներկա կառավարության դեմքեր, փորձագետը հիշեցրեց, որ Փաշինյանը հնարավոր և անհրաժեշտ է համարում Հանրապետական կուսակցության առանձին ներկայացուցիչներին ներառելը։

«Վերջինները, սակայն, շարունակում են դիմադրել, և առայժմ բարդ է ասել, թե արդյունքում ինչ պատկեր է կստացվի։ Պարզ է մի բան, որ նոր կառավարությունը կստեղծվի քվեարկության պատկերի հիման վրա», — հավելեց նա։

Арам Саркисян - Sputnik Արմենիա
Փաշինյանը հնարավորինս արագ պետք է հրաժարվի «սուպերվարչապետական» համակարգից. Սարգսյան

Բոզոյանը նշեց, որ որոշ հանրապետականներ կողմ կքվեարկեն Փաշինյանի վարչապետությանը, բայց նրանք կլինեն ոչ թե հանրապետական քաղաքական գործիչները, այլ ավելի շուտ գործարար հանրության ներկայացուցիչները։ Նրա կարծիքով` արդյունքում կառավարությունը կազմված կլինի նշված երեք քաղաքական ուժերից և ՀՀԿ մեկ-երկու ներկայացուցիչներից։

Բոզոյանի կարծիքով` նման կառավարությունները սովորաբար երկար չեն աշխատում։ Նրանց հիմնական առաքելությունը ոչ սովորական քաղաքական իրավիճակներից դուրս գալու ուղիներ որոնելն է, փողոցի սպասումներին համապատասխան փոփոխություններ կատարելը։ Հետագայում կանցկացվեն արտահերթ ընտրություններ, որոնք կարտացոլեն հասարակության տրամադրությունները և քաղաքական օբյեկտիվ իրավիճակը։

Լրահոս
0