ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik․ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը նախօրեին շտապ հոսպիտալացվել է և ուղեղում արյունազեղության հետ կապված վիրահատության է ենթարկել։ Այս մասին տեղեկութուն է հրապարակվել ակումբի Twitter-յան էջում։
Sir Alex Ferguson has undergone surgery today for a brain haemorrhage. The procedure has gone very well but he needs a period of intensive care to aid his recovery. His family request privacy in this matter.
— Manchester United (@ManUtd) May 5, 2018
Everyone at Manchester United sends our very best wishes. pic.twitter.com/SDoNzMwVEZ
Վիրահատությունը հաջող է անցել, սակայն 76-ամյա Ֆերգյուսոնը պետք է ինտենսիվ թերապիա անցնի։
Ալեքս Ֆերգյուսոնի ընտանիքը խնդրել է պահպանել անձնական կյանքի անձեռնամխելիությունը։
«ՄՅՈՒ»-ում բոլորը նրան ամենալավն են մաղթում», — ասվում է ակումբի հաղորդագրության մեջ։
Ֆերգյուսոնը 27 տարի շարունակ (1986-2013) եղել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչն ու ակումբի հետ 38 մրցանակ է նվաճել, այդ թվում ՝ Անգլիայի չեմպիոնի 13 ու Չեմպիոնների լիգայի 2 տիտղոս։
Նախորդ կիրակի Ֆերգյուսոնը գնացել էր «Մանչեսթեր Յունայթեդի» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, որտեղ Անգլիայի առաջնության 36-րդ մրցաշրջանից առաջ մրցանակ էր հանձնել «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերին։
Մարզիչի կարիերան ավարտելուց հետո Ալեքս Ֆերգյուսոնը ներառվել է «Յունայթեդի» տնօրենների խորհրդի կազմում, նաև դարձել է ակումբի դեսպանը։