00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ֆուտբոլի ֆեդերացիան պատասխանել է «Շիրակի» մեղադրանքներին՝ նշելով, որ ապացույցներ կան

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցФутболист на поле
Футболист на поле - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուբեն Սինոյանը կոչ է անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական և իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Ի պատասխան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարությանը, թե «ՀՖՖ որոշումն ապօրինի է և որ փաստ չկա, թե «Շիրակը ներգրավված է եղել կոռուպցիոն որևէ գործընթացում», ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը հայտարարությամբ է հանդես եկել:

Նա տեղի ունեցածն աննախադեպ է համարել հայկական ֆուտբոլի համար՝ նշելով, որ երևույթը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

Футбол. Лига чемпионов. Матч ЦСКА - ПСВ - Sputnik Արմենիա
«Շիրակին» կտուգանեն յոթ միլիոն դրամով հակառակորդի մարզիկին կաշառելու պատճառաբանությամբ

«Շատ լավ գիտակցում ենք թե հարցի կարևորությունը և թե մեր որոշման առավել քան համոզված, հիմնավոր և ապացուցված լինելու հանգամանքը: Կարգապահական կոմիտեի նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները, այդ թվում տեսա և աուդիո ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ»,- նշված է հայտարարության մեջ:

Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդմաներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում:

Հիշեցնենք, որ ՀՖՖ-ն «Շիրակ» ֆոիտբոլային ակումբի ներկայացուցիչ Արարատ Հարությունյանին, որը համարվում է «Շիրակ» ՖԱ-ի գլխավոր թիմի մարզիչ, սակայն իրականում ֆուտբոլային աշխարհում բոլորը նրան գիտեն որպես «Շիրակ» ՖԱ-ի մարզական տնօրեն, մեղադրում է մայիսի 5-ին կայանալիք «Բանանց» — «Շիրակ» խաղի արդյունքի վրա ազդելու նպատակով «Բանանցի» ֆուտբոլիստին հանդիպելու և «Շիրակի» օգտին սխալվելու մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մեջ, որպեսզի այդկերպ «Շիրակը» խաղը հաղթի: Փոխարենը տվել է որոշակի կանխավճար՝ խոստանալով վերջնավճարը տալ արդեն փաստացի «գործն» ավարտին հասցնելուց հետո:

«ՀՖՖ կարգապահական կոմիտեն մայիսի 5-ի նիստում կայացրել է ՀՖՖ, ՖԻՖԱ և ՈւԵՖԱ կանոնադրությունների և կանոնակարգերի պահանջների տառին և ոգուն համապատասխան որոշում»,- նշված է հայտարարությունում:

Ռուբեն Սինոյանը կոչ է անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական և իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում:

Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նա նշում է, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության՝ որպես վերջնական բողոքարկման ատյան հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում:

Լրահոս
0