00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին հետևում են Վրաստանից. ինչո՞ւ է Թբիլիսին կարևորում Երևանի հետ հարաբերությունները

© Sputnik / Aram NersesyanМитинг на площади Республики (2 мая 2018). Еревaн
Митинг на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թբիլիսիում ուշադիր հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ են զարգացնել հարաբերությունները երկրի նոր ղեկավարության հետ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Անկարայի և Բաքվի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող Թբիլիսին այսօր հասկանում է Երևանի հետ բարեկամական հարաբերություններ պահպանելու կարևորությունը։ Դրա համար խթան են հանդիսացել Հայաստանի ներքաղաքական կյանքի իրադարձությունները։

Բողոքի լայնածավալ ակցիաները, որոնք վերածվել են խաղաղ հեղափոխության, զարմացրել են շատերին, այդ թվում՝ Վրաստանին, որին վերջին հաշվով խորթ չեն փոփոխությունները։ Թվում էր, թե այդ առումով դժվար կլիներ զարմացնել մեր հարևանին, բայց Թբիլիսին սպասում է Հայաստանի փոփոխություններին՝ ուշադիր հետևելով իրադարձությունների հանգուցալուծմանը, կարծում է Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն։

«Վրաստանում դրական են գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք հույս ունենք, որ նոր վարչապետը իշխանության կբերի բարեփոխիչների թիմ, որի հետ մեր կառավարությունն արդյունավետ կաշխատի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մամրաձեն։

Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները կարող են դրդել Վրաստանի իշխանություններին բարեփոխումներ կատարել իրենց երկրում։ Այդ առումով մեծանում է Երևանի դերը Թբիլիսիի համար։

Վրաստանում խնդիր չեն տեսնում երկկողմ հարաբերությունները շարունակելու և զարգացնելու համար այն դեպքում, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնի Նիկոլ Փաշինյանը (հատկապես նրա թեկնածությանն աջակցելու ՀՀԿ-ի որոշումից հետո)։

Интерьвю Никола Пашиняна в НС (3 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից

«Թբիլիսին դրական է գնահատել նաև այն, որ Փաշինյանի առաջին հանդիպումներից մեկը եղել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեի հետ», — ասաց Մամրաձեն։

Հայաստանի Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, վրացագետ Ջոնի Մելիքյանը նույնպես ընդգծում է, որ Թբիլիսիում հատուկ հետաքրքրությամբ են հետևում Երևանում տեղի ունեցող դեպքերին։

Վրաստանի համար կարևոր է Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելը։ Այդ մասին վկայում են Հայաստանի նախագահի հեռախոսազրույցները Վրաստանի նախագահի, ինչպես նաև վարչապետի հետ։

«Վրացական կողմի դրսևորած հետաքրքրությունը, Նիկոլ Փաշինյանի և դեսպան Գեորգի Սագանելիձեի հանդիպումը ցույց են տալիս, որ կողմերը փորձում են տարբեր ուղիներով նոր կապեր հաստատել և ընդգծել երկրների բարեկամական ու միջպետական հարաբերությունները հետագայում խորացնելու ցանկությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Փորձագետը նշեց, որ Հայաստանը Վրաստանի համար կարևոր է նաև որպես երկիր, որն իր ավանդն է ունենում զբոսաշրջային ոլորտում և տնտեսության մեջ։

Միայն հունվար-ապրիլ ամիսներին Վրաստան այցելած ՀՀ քաղաքացիների թիվն ավելացել է՝ կազմելով ավելի քան 417 հազար մարդ։ Այսպիսով, Հայաստանը դարձել է Ադրբեջանից հետո երկրորդ երկիրը՝ ըստ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվի։

Հիշեցնենք, որ հայ-վրացական հարաբերություններն անցել են որակական նոր մակարդակ 2017թ-ին։ Բազմաթիվ այցելությունները, Թբիլիսիում և Երևանում տարբեր մակարդակներում անցկացված հանդիպումները նոր խթան են հաղորդել երկկողմ համագործակցությանը։

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 հուլիսի 17-ին համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ։

Լրահոս
0