00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լևոն Տեր-Պետրոսյանը դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին. «Անթույլատրելի է»

© Sputnik / Mkhitar Khachatryan / Անցնել մեդիապահոցЛевон Тер-Петросян,
Левон Тер-Петросян, - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետության առաջին նախագահն անթույլատրելի է համարում, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունը սկսի հակասահմանադրական քայլով։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ անդրադարձել է կուսակցությունների կողմից պատգամավորական մանդատից հրաժարվելու պարտադրանքի խնդրին:

Агван Варданян - Sputnik Արմենիա
Աղվան Վարդանյանին հեռացրին Դաշնակցությունից. նա այլևս «ընկեր» չէ

Առաջին նախագահն ilur.am կայքում հրապարակված հոդվածում անդրադարձել է Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, թե պատգամավորն իրավունք ունի առաջնորդվել իր խղճով և համոզմունքով, բայց Դաշնակցությունն ունի իր ավանդույթը, և այդ կուսակցության հետ ոչ ոք չի կարող խաղեր տալ:

«Այսինքն, Սահմանադրությունը` սահմանադրություն, բայց իրենց համար դա որևէ նշանակություն չունի, քանի որ սա Դաշնակցությունն է, որն առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ սեփական ավանդույթով և կանոնադրությամբ»,- նշել է Տեր- Պետրոսյանը։

Նրա խոսքով` Դաշնակցության համար իրենց ավանդույթն ու կանոնադրությունը վեր է Հայաստանի Սահմանադրությունից, որի ընդունման նախաձեռնողներից ու ջատագովներից մեկը հենց ինքն է եղել ու այդ Սահմանադրությամբ հաստատված ընթացակարգով հայտնվել Ազգային Ժողովում:

«Ավելի պարզ ասած` Դաշնակցությունը թքած ունի Հայաստանի Սահմանադրության վրա: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հանրապետական կուսակցությանը` իր պատգամավորներին հրաժարական պարտադրելու նույնօրինակ վարքի պատճառով: Թեև, ինչպես իմ նախորդ դիտարկման մեջ ես նշել էի, որ Հայաստանի բուռն իրադարձությունների ներկայիս փուլում իմ բարձրացրած հարցը կարող է մանրուք թվալ, շարունակում եմ պնդել, որ դա ամենևին մանրուք չէ, այլ իրավական պետության կայացման կարևորագույն պայման»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Встреча Президента РА Армена Саркисяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна на площади Республики (21 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Սարգսյանը պատրաստ է կանգնել ոստիկանի և ցուցարարի միջև. ՀՀ նախագահը` Փաշինյանի մասին

ՀՀ առաջին նախագահը դիմել է Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և անձամբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի հորդորեն հրաժարական ներկայացրած պատգամավորներին հետ վերցնել իրենց դիմումները, քանի որ նրանք այդ քայլը կատարել են ոչ թե ինքնակամ, այլ իրենց կուսակցությունների պարտադրանքով: Նրա գնահատմամբ` եթե դա չարվի, կնշանակի, որ Սահմանադրությունը խախտել են ոչ միայն նշված կուսակցությունները, այլ նաև Ազգային ժողովի բոլոր պատգամավորները: «Անթույլատրելի է, որ «Նոր Հայաստանն» իր գործունեությունն սկսի հակասահմանադրական առաջին իսկ քայլով: Դրանում իրենց հերթին եւ առավելապես պետք է շահագրգռված լինեն նաեւ ընթացիկ քաղաքական շարժման ղեկավարությունը և անձամբ Նիկոլ Փաշինյանը»,- եզրափակում է Լևոն Տեր Պետրոսյանը:

ՀՅԴ ԳՄ-ն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանին պարտադրել է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ նա չէր մասնակցել մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության քվեարկությանն այն դեպքում, երբ ՀՅԴ-ն կողմ քվեարկելու որոշում ուներ: Աղվան Վարդանյանը հրաժարվել է մանդատից, ինչից հետո նրան հեռացրել են նաև կուսակցությունից: Մինչ խորհրդարանում վարչապետի ընտրության հարցի քննարկումը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանը:

Լրահոս
0