ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանը` հավելելով, որ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին Հայաստանում չէ։
«Փոխդեսպանին տեղյակ պահեցի ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների մասին, ինչպես նաեւ բարեկամական ուղերձս հղեցի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին ու կառավարությանը»,- գրում է Փաշինյանը։
Նա հանդիպել է նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված հարցեր։
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա օրերին հանդիպելու է ՀՀ-ում աշխատող դիվանագետների հետ։