00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:39
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ճգնաժամը Իրանի համար պակաս կարևոր չէ, որքան հակամարտությունն Արևմուտքի հետ

© AFP 2024 / LIONEL BONAVENTUREВизит Президента Ирана во Францию (28 января 2016). Париж
Визит Президента Ирана во Францию (28 января 2016). Париж - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաստացի այնպես է ստացվում, որ առաջիկա տասնօրյակը (մայիսի 8-ից 17-ը) Իրանի համար լինելու է ավելի քան ծանր ու իրադարձություններով հագեցած։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Ով է ում շնչին կանգնել Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի շրջաններում

Քաղաքական Ֆորտունայի անիվն անսպասելիորեն շրջվեց այնպես, որ առաջիկա տասնօրյակի երեք իրադարձությունները չափազանց կարևոր էին մեր հարավային հարևանի համար։

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
ԱՄՆ–ն ու Իրանը սպառնալիքներ են փոխանակում. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վտանգ է տեսնում

Թեհրանը այժմ ստիպված է գրեթե միաժամանակ կողմնորոշվել երեք ճակատագրական հարցերով որոշումներ կայացնելու համար՝ տարածաշրջանային քաղաքականությանջ (Հայաստան), գլոբալ (Արևմուտք) և տնտեսական (ԵԱՏՄ)։

Ե՛վ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը, որը պետք է տեղի ունենա Երևանում մայիսի ութին, և՛ իրանական միջուկային գործարքի շուրջ ամերիկյան 120 օրյա վերջնագրի սպառումը (մայիսի 12-ին), և՛ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին փաստաթղթի ստորագրումը (մայիսի 17-ին), սրանք ամբողջ տարածաշրջանի համար կարևոր իրադարձություններ են։

Սակայն Իրանի համար, իհարկե, ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի այլ խաղացողների համար։

Ինչ վերաբերում է Երևանում տեղի ունեցող իրադարձություններին` Թեհրանը հանդես է գալիս մի փոքր հեռավոր (բայց ուշադիր, շատ ուշադիր) դիտորդի դերում, սակայն այլ հարցերում այն գործընթացների անմիջական մասնակից է։

Դա ամենևին չի նշանակում, որ Իրանը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չի կարևորում։ Այդպիսի բան ի սկզբանե չի կարող լինել, քանի որ Հայաստանի հետ կապված իրանցիների շահերը չեն սահմամափակվում սահմանի մի փոքր հատվածով կամ այն հանգամանքով, որ Իրանն ավելի մեծ սահման ունի Արցախի հետ։

Թեհրանը մեծ ուշադրությամբ էր հետևում Երևանում տեղի ունեցող գործընթացներին նաև այն պատճառով, որ Արևմուտքի (առաջին հեթին` ԱՄՆ-ի) հետ օրօրի սրվող հակասությունները ստիպում են իրանցիներին հաշվարկել հարևանների գործողությունների հնարավոր զարգացումները։

Саммит глав государств Ирана России и Азербайджана - Sputnik Արմենիա
Տարածաշրջանը նոր պատերազմի սպառնալիքի տակ է. իրանագետ

Հեղափոխական վերափոխություններից հետո ի՞նչ ուժեր կգան իշխանության։ Ինչպե՞ս են այդ ուժերը համագործակցելու Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։ Որքանո՞վ են նրանք ունակ դիմադրել ամերիկացիների ճնշմանը, եթե նրանք որոշեն վերադառնալ Իրանի հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառման քաղաքականությանը, ու չի բացառվում ու Իրանի հարևաններից էլ նույն մոտեցումը պահանջեն։ Սրանք հարցեր են, որոնց Թեհրանում կուզենային օր առաջ լիարժեք ու հստակ պատասխաններ ստանալ։

Պատահական չէ, որ ընդդիմության առաջնորդ, Հայաստանի վարչապետի պաշտոնին հավակնող Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Նասեր Սոբհանիփուրի հետ արդեն կայացել է վեջնական հանգուցալուծումից` մայիսի ութից չորս օր առաջ։

Իրանը պետք է հասկանա` ինչպես է Հայաստանի նոր ղեկավարությունը վերաբերվելու նրան, որ նա մայիսի 17-ին ԵԱՏՄ-ի հետ Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին պայմանագիր է ստորագրելու։ Հայերն այդ պայմանագրում բավականին կարևոր դերակատարություն ունեն։

Արդյո՞ք իրանական միջուկային պայմանագրի վերջնագիրը կապ ունի Իրանի ու ԵԱՏՄ-ի պայմանագրի հետ

Իրանական միջուկային համաձայնագրի հետ կապված եվրոպական դաշնակիցներին ներկայացրած Թրամփի վերջնագրի պատմությունը իսկապես երևելի իրադարձություն է նույնիսկ գլոբալ քաղաքականության մեջ։ Եվ այն պարզապես չի կարող չանդրադառնալ Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկասի տարածաշրջանների վրա։

Президент ИРИ Хасан Роухани - Sputnik Արմենիա
Իրանը կարող է վերականգնել միջուկային օբյեկտների աշխատանքը

Վերջնագրի ժամկետը շուտով լրանում է (մայիսի 12-ին), իսկ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մոտեցումները դեռ պարզ չեն։ Եթե ավելի հստակ խոսենք, ապա Ֆրանսիան ու Գերմանիան դեռ հույս ունեն համոզել օվկիանոսից այն կողմ գտնվող իրենց ղեկավարին պահպանել պայմանագրի պայմանները։ Սակայն, դատելով Վաշինգտոնից հնչող արտահայտություններից, նման բանի գրեթե հույս չկա։

Ավելին` արդեն հայտնի է, որ Թեհրանը, չսպասելով եվրոպական երկրների արձագանքին, ինքն է միջուկային պայմանագիրը չեղարկված համարելու, իսկ ձեռքերն` ազատ որևէ պարտականություններից։ Այսինքն՝ նորի՞ց է սկսելու միջուկային զենք արտադրել։

Հարկ է նաև ենթադրել, որ Միացյալ Նահանգները կհայտարարի պատժամիջոցային քաղաքականության մասին, որից կարծես թե երեք տարի առաջ հրաժարվել էր։ Չի բացառվում, որ նա կստիպի նման քաղաքականությանը հետևել ոչ միայն իր եվրոպական դաշնակիցներին, այլև մնացած երկրներին։

Օրինակ՝ Հայաստանին, որն Իրանի հետ տնտեսական, էներգետիկ ու լոգիստիկ նախագծեր է իրականացնում։ Էլ չենք խոսում այն նախագծերի մասին, որոնք մշակման փուլում են։

Ինչ վերաբերում ԱՄՆ-ի ամենամոտ բարեկամ ու դաշնակից Իսրայելի վերջերս հրապարակած իրանական միջուկային մշակումների մասին փաստաթղթերին, ապա այդ հանգամանքը կարող է Իսրայելի ու Իրանի միջև իսկական պատերազմի պատճառ դառնալ։

Եվ ի՞նչ։ Երկու տարածաշրջանային գերտերությունների պատերազմում երկու համաշխարհային գերտերությունները (Ռուսաստանն ու Ամերիկան) բացահայտորեն աջակցելու են իրենց հովանավորյալներին։

Իրադարձությունների այսպիսի զարգացումը պատկերացնելիս մարմնովս սարսուռ է անցնում։ Իսկ ամերիկացիների մոտեցումներն այդպիսի հարցերին բոլորին հայտնի են` հիշեք «Փաուելի փորձանոթը», որին հետևեց ներխուժումը Իրաք։ Իրանը, իհարկե, Իրաք չէ, բայց այնուամենայնիվ…

Ամենախոշոր խաղադրույքն է լինելու

Այդ դեպքում Իրանի ու ԵԱՏՄ-ի մինչև ի՞նչ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին կարող է խոսք լինել։ Ու ինչ արտոնությունների հույս կարող է ունենալ Հայաստանը, որը մեծ հաշվով հույս ունի դառնալ Իրանն ու ԵԱՏՄ երկրները կապող փոքր կամուրջ։

Заседание межправительственного Евразийского совета - Sputnik Արմենիա
Իրանն ազատ առևտրի մասին համաձայնագիր կստորագրի ԵԱՏՄ–ի հետ

Կամ էլ Իրանի ու եվրոպական երկրների միջև, որոնք երազում են, որ Միացյալ Նահանգները հանգիստ թողնի Իրանին ու առևտուր անելու հնարավորություն տա։ Որպեսզի հնարավոր լինի էներգակիրներ ու գյուղատնտեսական մթերք գնել, Թեհրանին բարձր տեխնոլոգիաներ, ինքնաթիռներ, ավտոմոբիլներ, հաստոցներ վաճառել։

Իսկ այդ ամենը կարող է անցնել Հայաստանով, այդ թվում` Մեղրիի Ազատ տնտեսական գոտու հարավային սահմանով։

Իրականում այնպիսի տպավորություն է, որ Միացյալ Նահանգներն անում է ամեն բան, որպեսզի ճնշի Իրանին Թեհրանի ու Մոսկվայի չափազանց սերտ փոխհարաբերությունների պատճառով ու ընդհանրապես Եվրասիական տնտեսական տարածք ստեղծելու պատճառով (Կրեմլն ակտիվորեն առաջ է տանում այդ գաղափարը)։

Ընդհանուր առմամբ Իրանի համար բոլոր այս միտումներն ու գործընթացները միաձուլվել են ոչ միայն քաղաքական ու գաղափարախոսական առումներով, այլև ժամանակային։ Այնպես որ, առաջին տասօրյակը` մայիսի 8-ից 17-ը, իսկապես չափազանց ծանր կլինի ոչ միայն Թեհրանի համար, այլև Հարավային Կովկասի ու Մերձավոր Արևելքի մեծ ու փոքր խաղացողների համար։

Լրահոս
0