ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Լոնդոնի «Արսենալը» երեկ երեկոյան 0։1 հաշվով պարտվել է Մադրիդի «Ատլետիկոյին» և դուրս մնացել Եվրոպայի լիգայից։
Հաղթողների կազմում միակ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Դիեգո Կոստան, որն աչքի է ընկել առաջին խաղակեսում Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո։
Չորեքշաբթի մրցաշարի եզրափակչում կխաղան իսպանական «Ատլետիկոն» և ֆրանսիական «Մարսելը»։
Հիշեցնենք, որ «Արսենալի» կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։