ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մելիք Մանուկյանը չի մասնակցել վարչապետի ընտրությանը, քանի որ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ վիրահատել են նրա սիրտը։ Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
««Ծառուկյան» խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, ով չէր մասնակցել Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու քվեարկությանը, չի ստորագրել նաև նրան երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում առաջադրելու ձևաթղթի տակ»,- նշված է հոդվածում:
Ըստ թերթի` պատճառն ամենևին էլ այն չէ, որ Մանուկյանը դեմ է վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությանը: Նրա մտերիմները հայտնում են, որ Մանուկյանն այս օրերին առողջական խնդիրների պատճառով գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ վիրահատել են նրա սիրտը: