ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայտնի ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում հրապարակել է մի մարդու լուսանկար, որը նրա համար հաջողության թալիսման է դարձել։
Այդ տղամարդը, որն օգնում է մարզիչին լավ արդյունքների հասնել, Ռազմիկ Ծատուրյանն է։
«Նրա անունը Ռազմիկ է։ Նա Նահանգներից Ռիո դե Ժանեյրո էր եկել` Հայաստանի ազգային թիմին աջակցելու համար։ Հետո մենք մի անգամ էլ հանդիպեցինք Լոնդոնում, հիմա կրկին Նահանգներում է», — գրել ըմբշամարտիկը։
Միհրանը խոստովանել է, որ այդ մարդն իր համար հաջողության իսկական թալիսման է։
Ավելի վաղ մարզիկն ասել էր, որ վիրահատությունների պատճառով շատ քիչ ժամանակ է ունեցել մրցումներին պատրաստվելու համար։ Նա սկսել է խառը մենամարտի (ММА) իր մարզումները փետրվարի 28-ից։
Ըմբշամարտիկը որոշել է մեկնել Նահանգներ` իր ընկերների մոտ, որոնք նման մրցումներին մասնակցելու մեծ փորձ ունեն։
«Ես փորձում եմ առավելագույնս շատ գիտելիքներ ստանալ ММА-ի մասին։ Կարծում եմ` վատ չի ստացվում, սակայն դեռ շատ անելիք ունեմ», — ասել է Միհրանը։
Նշենք, որ Միհրան Հարությունյանը Հայաստան կգա մայիսի 19-ին։