00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատային խաղաքար` ուսապարկի մեջ․ ինչ ընդհանուր բան կա Սերժ Սարգսյանի ու Փաշինյանի միջև

© Sputnik / Asatur YesayantsВстреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции "Елк" Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча Премьер-министра РА Сержа Саргсяна и лидера оппозиционной фракции Елк Никола Пашиняна (22 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շախմատային այս խաղում ինչպիսի՞ն է իրական արդյունքը, որտեղ սպիտակ խաղաքարերը տրվել են փողոցային ապստամբին ու նրա ավելի քան երկու հարյուր հազար հետևորդներին, իսկ սևերով խաղում է գրոսմայստերը, որի ուժեղ կողմը էնդշպիլն է։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայաստանի նախկին նախագահ ու նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը շախմատիստ է, ու պետք չէ այդ մասին մոռանալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

Նրա խոսքով՝ Սարգսյանը չի հեռացել քաղաքականությունից, այլ երկրորդ դիրք է տեղափոխվել։

Фердинанд Карапетян передает медаль Николу Пашиняну во время митинга на площади Республики (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու Փաշինյանը վերադարձրեց ձյուդոյի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը

«Իշխանությունը նրա ձեռքերում է, նա է տիրապետում իրավիճակին։ Պարզապես պետք է մի բան հիշել` նախկին նախագահը շախմատիստ է։ Եվ երբ նա գամբիտներ է սկսում, նա հստակորեն գիտի՝ ինչպիսին է լինելու էնդշպիլը», — նշեց սոցիոլոգը։

Սոցիոլոգի ու նրա գործընկերների 2016 թվականին անցկացրած հարցման արդյունքներով ժողովուրդը մեծ հույսեր էր կապում Կարեն Կարապետյանի հետ։ Սակայն մեր զրուցակիցը նշեց, որ հիմա իրավիճակը բոլորովին այլ է` Փաշինյանը վստահորեն դեպի իշխանություն է գնում։ Սակայն իշխանությունն այդքան հեշտորեն չեն հանձնում։ Ադիբեկյանը կարծում է, որ ՀՀԿ-ն ինքնապաշտպանության համար ռեսուրսներ ունի։ Նա համոզված է, որ կուսակցությունում հաշվարկել են իրենց ուժերն ու կազմակերպչական, ֆինանսական հնարավորությունները։

«Ու նրանց հետ մղելու համար պետք է ունենալ ոչ թե հավասար, այլ գոնե այն ուժը, որը կարող է տեղից շարժել նրանց։ Ես այդպիսի ուժ չեմ տեսնում», — ասաց նա։

Թեև Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ՝ այդ քաղաքական «թայֆունը» դաս է «վերևների» համար, որոնք առաջին հերթին պետք է մտածեն մարդկանց կյանքի որակի բարձրացման մասին։

Ցույցեր անող Հայաստանը

Սոցիոլոգը նշեց, որ Հայաստանում սովոր են ցույցերին ու բողոքի ակցիաներին, և որ հայերն այդ «դպրոցն» արդեն անցել են։

«Դա առաջին փորձը չէ ոտքի հանելու ժողովրդի այն զանգվածին, որն անկախության ու շուկայական տնտեսության շրջանում ոչ մի բանի չի հասել ու աղքատության շեմից այն կողմ է մնացել։ Իսկ հիմա հիմնականում ոտքի է ելել երիտասարդությունը։ Մեր հետազոտությունների տվյալների համաձայն՝ շրջանավարտների մեկ երրորդը միտված է արտագաղթի, քանի որ սեփական երկրում առանձնապես ապագա չի տեսնում, թեև նրանք շատ են ուզում մնալ Հայաստանում», — նշեց սոցիոլոգը։

Ամեն երրորդ ընտանիքը «ճամպրուկային տրամադրություն» ունի, այդ պատճառով այդքան էլ դժվար չէ հանել այդ զանգվածներին` վստահեցնելով նրանց, որ կարելի է որևէ բան փոխել այս երկրում։ Այնուամենայնիվ, կազմակերպիչներին դրա համար ռեսուրսներ են պետք։

Митинг оппозиции на площади Республики (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը դադարեցնում է ակցիաները. երեխեք ջա՛ն, գնում եք դասի` դասերը լավ սովորած

Ադիբեկյանի խոսքով՝ բողոքի ակցիաների հետևում ոչ միայն Փաշինյանն ու նրա փոքր խմբակցությունն է, այլև համակարգից դժգոհ մարդկանց բազմությունը։

«2016 թվականին անցկացված մեր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ փոքր բիզնեսի մեկ երրորդը կամ չի աշխատում կամ փակվել է ։ Հայաստանում գործազրկության կայուն մակարդակ կա, հատկապես կանանց շրջանում։ Բարձրագույն կրթություն ունեցող կանանց 60%-ը գործազուրկ են», — հավելեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Հոգեբանի կարծիքը

Հոգեբան Սամվել Խուդոյանը համոզված է, որ Հայաստանի պատմության մեջ այսպիսի ծավալուն ցույցեր չեն եղել նույնիսկ 1988 թվականին։

«Պատրեկացրեց միայն՝ ինչքան բան է մարդկանց մոտ կուտակվել։ Նրանք հոգնել են հանցագործություններից, գողությունից, իշխանության արհամարհական վերաբերմունքից։ Հազարավոր մարդկանցից երևում է, որ նրանք այևս չեն ուզում իրենց ապագան կապել Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հոգեբանը։

Խուդոյանը կարծում է, որ մարդիկ կտրականապես փոխել են վերաբերմունքն այն պատգամավորների նկատմամբ, որոնց գոնե մի փոքր հարգում էին։ Նրանց կարծիքով՝ հիմա մենք տեսնում ենք, որ հայ ժողովրդին այլևս ոչ մի բանով հնարավոր չէ վախեցնել։

Депутат НС Ваграм Багдасарян во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ն աջակցելու է ԱԺ–ի մեկ երրորդի կողմից առաջադրված թեկնածուին

Հոգեբանը համոզված է, որ Փաշինյանն իր տեսքով ուզում է ցույց տալ, որ ժողովրդի մարդն է։

«Եթե նրա կերպարին նայենք, պարզ է, որ նա երիտասարդների բարեկամն է։ Դրա ապացույցն է ուսապարկը։ Հիմա բոլոր երիտասարդները ուսապարկ են կրում։ Հոգեբանության մեջ դա կոչվում է «ռապորտ» (վերադարձնել, հետ բերել)։ Նա ուզում է ցույց տալ, որ մյուս երիտասարդների նման է», — նշեց նա։

Խուդոյանի խոսքով՝ ցանկացած հեղափոխական իր համար հստակ կերպար է ընտրում, զինվորական համազգեստի գույներով հագուստն այնքան շուտ չի կեղտոտվում, ինչպես այլ գույներինը, այդ պատճառով էլ նա հենց կոմուֆլյաժ է ընտրել։ Հոգեբանի խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդն ապացուցում է, որ նա խաղաղ մարտիկ է։

Լրահոս
0