00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրատեսիլ-2018. ինչո՞ւ է հայ մասնակիցը մայրենի լեզվով երգ ընտրել

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցРоссийская pre-party конкурса "Евровидение-2018"
Российская pre-party конкурса Евровидение-2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Եվրատեսիլ-2018»–ի հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանն առաջին անգամ հանդիպել է լրագրողների հետ և պատմել, թե ինչպես է պատրաստվում մրցույթին։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. «Եվրատեսիլ-2018»-ի հայաստանյան ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի համար կարևոր է, որ մրցույթում հայերեն երգի։ Այս մասին նա հայտնել է Պորտուգալիայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

««Եվրատեսիլն» այն մրցույթն է, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ հանդիսատեսին ներկայացնում է իր երկրի մշակույթը, և այդ համատեքստում շատ կարևոր է երգել մայրենի լեզվով»,-խոստովանել է արտիստը։

Qami երգի առաջին փորձը պորտուգալական բեմում լավ է անցել։ «Եվրատեսիլի» հայ մասնակիցը զգացել է դահլիճի դրական էներգիան։ Սևակն այժմ անհամբեր սպասում է` երբ է երկրորդ անգամ այդ բեմ դուրս գալու։

«Մենք մեզ հետ մեղմ հայկական քամի ենք բերել, որը նվիրում ենք բոլորին», — ասել է Սևակը եվրոպական լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա խոսել է երաժշտական տարբեր մրցույթներին մասնակցելու և ժյուրիի կազմում հանդես գալու մասին (Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում) և նշել, որ բեմում երգելն ավելի հեշտ է, քան ժյուրիի դատավորի աթոռին նստելը։

«Ուրիշների տաղանդը գնահատելը դժվար է։ Ինձ համար միշտ ավելի հեշտ է մրցույթի մասնակից լինել, բեմում կանգնել և ամեն ինչ անել լավ ելույթ ունենալու համար», — խոստովանել է արտիստը։

Լրագրողները հետաքրքրվել են` իսկ երգիչը կուզի՞, որ որդին հոր հետքերով գնա։ Արտիստը խոստովանել է, որ կուրախանա, եթե երեխան երաժշտության ոլորտն ընտրի, բայց գլխավորն այն է, որ լավ մարդ դառնա։

Մամուլի ասուլիսի ավարտին նա մի հատված է երգել «Երբ մենք միասին ենք» ստեղծագործությունից։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» 63-րդ երաժշտական մրցույթն առաջին անգամ կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում։ Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։

Լրահոս
0