ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է «Ելք» խմբակցության նիստը։
Խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր հանել է բողոքի ակցիանների ընթացքում իր կրած զինվորական շապիկն ու չի դրել գլխարկը։
Նա փոխել է ոճը, հագել պատգամավորին հարիր կոստյում, բայց դեռ չի սափրվել։
Նիստին ներկա են «Ելք» խմբակցության բոլոր 9 պատգամավորները։