ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը կղեկավարի Նաիրի Պետրոսյանը: Այս մասին նա հայտնում է իր ֆեյսբուքյան էջում։
«Երեկ հանդիպեցի Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Նա ինձ առաջարկեց ստանձնել իր՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի գրասենյակը ձևավորելու աշխատանքը: Նրա՝ որպես պետության ղեկավարի հետ աշխատանքը միշտ պատիվ եմ համարել և սիրով ընդունել եմ այդ առաջարկը»,- գրել է Պետրոսյանը։
Իսկ թե որտեղ է գտնվելու և ինչ գործառույթներ է իրականացնելու գրասենյակը, Նաիրի Պետրոսյանը խոստանում է հայտնել ավելի ուշ։
Նաիրի Պետրոսյանն օրեր առաջ` Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելուց հետո, նշանակել էր վարչապետի օգնական, մինչև այդ նա 2010թ-ից Սերժ Սարգսյանի ռեֆերենտն էր: