00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
8 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը հասկանում է՝ ինչ է կատարվում Հայաստանում. Լուկյանով

© Sputnik / Asatur YesayantsВо время митинга, огранизованного протестным движением "Мой шаг" (18 апреля 2018). Ереван
Во время митинга, огранизованного протестным движением Мой шаг (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը կարող է շտկել տնտեսական հարաբերությունները, բախումներ ունենալ, սակայն Ռուսաստանը նրա անվտանգության միակ երաշխավորողն է:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը հասկանում է, որ իրավիճակը Հայաստանում պայմանավորված է ներքին գործոններով, այլ ոչ թե արտաքին ուժերով: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովը:

Նրա խոսքով` Ռուսաստանն անշուշտ անհանգստացած է Հայաստանում կատարվող իրադարձություններով ու գործընթացներով, քանի որ իրավիճակն անհասկանալի է, կան բազում հարցեր՝ ինչ է հետո լինելու:

"Հայաստանի ցանկացած գործընկերոջ մոտ նման հարցեր են առաջանում, և Ռուսաստանը՝ որպես նրա հետ ամենասերտ կապերն ունեցող երկիր, ուշիուշով հետևում է ու փորձում է հասկանալ` ինչ է հետո լինելու», — ասաց Լուկյանովը։

Նրա խոսքով` Ռուսաստանը հասկանում է, որ ներքին պայքարը անխուսափելի ու հասկանալի երևույթ է։ Այս անգամ հայտարարություններ չեն արվում, թե դրանք դրսից են ղեկավարվում ու արտաքին ուժերը գունավոր հեղափոխության սցենար են իրականացնում։

Заключительное предвыборное мероприятие РПА (31 марта 2017). Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ընդունել է իր սխալներն ու կոչ է արել չկրկնել դրանք

Հասկանալի է, որ դա ներքին դինամիկա է, իշխող կուսակցության խնդիրներն են, որոնք առաջացել են հասարակական տրամադրությունների ոչ ճշգրիտ գնահատականներից։

«Հայաստանն այնպիսի աշխարհաքաղաքական վիճակում է, որը նրանք բացարձակ թույլ չի տալիս այս ու այն կողմ նետվել։ Կարելի է տնտեսական հարաբերությունները շտկել, ինչ-որ բախումներ ունենալ (ինչը բնական է), սակայն Ռուսաստանը Հայաստանի անվտանգության միակ երաշխավորողն է, քանի որ ուրիշ ոչ ոք չի պատրաստվում այդպիսի երաշխիքներ տալ», —ասաց Լուկյանովը։

Բոլոր քաղաքական գործիչները պետք է սրանից ելնելով մտածեն ու գործեն` թե՛ Փաշինյանը, թե՛ Կարապետյանը, թե՛ ուրիշը։ Նրա խոսքով` դա որոշակի իրողություն է, կոնստանտ, որը պետք է հաշվի առնել` անկախ ներքին պայքարի արդյունքից։

Նա ուշադրություն սևեռեց այն բանին, որ նախկինում Ռուսաստանը հարաբերություններ էր հարթում գործող իշխանության հետ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ իշխանափոխությունից հետո Մոսկվայի դիրքերը կարող են կտրականապես փոխվել, ինչպես օրինակ դա եղավ Ուկրաինայում։

«Այն փաստը, որ Ռուսաստանը բավականին բալանսավորված դիքրորոշում ունի ու չի փորձում գործել հօգուտ Հայսատանի այս կամ այն քաղաքական ուժի, իմ կարծիքով, շատ ճիշտ դիրքորոշում է։ Այն արտացոլում է հայկական իրականությունն ու նախորդ տարիներին Ռուսաստանի կուտակած փորձը», — ասաց Լուկյնաովը։

Ելնելով այս ամենից` Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում կայունություն լինի։

Հետագայում Լուկյանովը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի աջակցել Հայաստանի ապագա իշխանություններին, սակայն կդիվերսիֆիկացնի իր կապերը։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է լուծել միայն քաղաքական ճանապարհով

Ինչ վերաբերում է արտաքին խաղացողներին, ընդհանուր առամամբ քաղաքագետը կարծում է, որ Հայստանում տեղի ունեցող իրադարձություններն անսպասելի էին ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի համար։

Չնայած Հայաստանը չի գտնվում աշխարհաքաղաքական կենտրոնների ուշադրության կենտրնում, դրանք բոլորը, Լուկյանովի կարծիքով, սպասում են երկրում իրավիճակի կայունացմանը։

Հետագայում հարաբերություններ կհաստատվեն նոր իշխանությունների հետ` դրանց նախընտրությունների շրջանակում։

Լրահոս
0