00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը և մյուս պետությունները չեն միջամտում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին

© Sputnik / Asatur YesayantsДавид Арутюнян
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արտասահմանցի ներկայացուցիչների հետ բոլոր քննարկումներն ուղղված են երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելուն։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Հայաստանում ստեղծված իրավիճակում արտաքին միջամտություն չկա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։

«Սա բացառապես ներքաղաքական իրավիճակ է, դրսից դերակատարների ներգրավումը ուղղված է երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելուն»,- ասել է Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ հայաստանյան ճգնաժամը քննարկվում է Ռուսաստանում և այլ երկրներում, այդ թվում` Եվրամիությունում։ Ցանկացած հանդիպում, անգամ նախապես ծրագրված հանդիպումներն ավարտվում են երկրում ստեղծված իրավիճակի մասին քննարկումներով։

Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Հայաստանում ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է լուծել միայն քաղաքական ճանապարհով

«Մենք Ռուսաստանի ողմից ճնշում չենք զգում իրավիճակը հստակ որևէ ձևով հանգուցալուծելու համար։ Բայց մենք ճնշում, ներազդեցություն ենք զգում բոլոր կողմերից, որոնք կոչ են անում հարցը խաղաղ և քաղաքական ճանապարհով լուծել»,- նշեց նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով` բոլոր երկրների կարծիքը համընկնում է այն հարցում, որ իրավիճակը պետք է որոշվի խաղաղ, քաղաքական ճանապարհով։

Հարությունյանը նաև հայտնել է, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները պետք չէ դիտարկել որպես իշխանությունը զավթելու միջոց, քանի որ դա քաղաքական գործընթաց է։

«Դա քաղաքացիների կողմից իրենց դժգոհութունը, բողոքը հայտնելու միջոց է։ Այդ ամենը կարգավորվում է օրենքով»,- ընդգծել է Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։

Լրահոս
0