00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում քիչ գումար վաստակողներին էլ են հարկերով ճնշում

© Photo : official site of the SRC of RAЦентр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции
Центр обслуживания налогоплательщиков Котайкской территориальной налоговой инспекции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հարկային օրենսգիրքը խստացրել է աշխատակիցներին գրանցելու կարգը։ Օրենքը պահանջում է ձևակերպել անգամ չնչին աշխատավարձ ստացող աշխատակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան․ՀՀ Հարկային օրենսգրքի դրույթներից մեկի ազդեցությունն արդեն իսկ քաղաքացիները սկսել են զգալ։ 2018 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն՝ միջին աշխատավարձը Հայաստանում նվազել է։ Նախկինում այն կազմում էր մոտ 180 հազար դրամ, հիմա՝ 170 հազար։ Կարելի է ենթադրել, որ կյանքը վատացել է։ Սակայն պատճառն իրականում այլ է։

Օրեսնգիրքը խստացրել է աշխատակիցներին գրանցելու նկատմամբ պահանջները։ Եթե նախկինում աշխատանքի ընդունելու մասին հայտը կարելի էր ներկայացնել մինչև հաջորդ ամսվա ամսի 20-ը, ապա հիմա ամենաուշը աշխատանքի ընդունելուց մեկ օր առաջ։

Молодой человек перед компьютером - Sputnik Արմենիա
Ո՞վ է Հայաստանում 800 000 դրամ աշխատավարձ ստանում

Այդ պատճառով եթե նախկինում հարկային տեսուչներին կարելի էր վստահեցնել, որ մեկ ամսից աշխատակիցներին նոր կգրանցեն, ապա այժմ այդ ժամկետը չեղարկվել է։ Եթե ստվերային աշխատակիցների են գտնում, տուգանում են գործատուին։ Այդ պատճառով շատ հաշվապահական ընկերություններ վկայում են՝ բիզնեսն աշխատում է գրանցել աշխատակիցներին գոնե փոքր աշխատավարձով, իսկ մնացած աշխատավարձը ծրարով է տալիս։

Պետբյուջեի համար «սփոփանք»՝ 2018 թվականի առաջին եռամսյակում ավելի շատ եկամտահարկ է ներմուծվել բյուջե։ Թե որքան, հարկայինը մի քանի օրից կճշտի։

Չնայած խստացումներին, ամեն տեղ չէ, որ գրանցում են աշխատակիցներին։ Տաքսիստները, լիցքավորողները, մատուցողները՝ նրանցից շատերը մինչ այժմ «սևով» են աշխատում։ Ընդ որում՝ սեփական համաձայնությամբ։ Ի վերջո նրանք այնքան մեծ գումարներ չեն վաստակում, որ դեռ դրանից էլ հարկ վճարեն։

Եվ որքա՞ն է կարելի տուն տանել այդ միջին աշխատավարձից, ու ինչ կարելի է դրանով գնել։

2018 թվականի առաջին եռամսյակում միջին աշխատավարձը կազմել է 169,6 հազար դրամ։ Դրանից 40 հազար դրամ հարկ են պահում։ Կուտակային պահումները (եթե ծնվել եք 1974 թվականին ու դրանից ուշ) կազմում են 8 հազար։ Մնում է 120-130 հազար դրամ։

Վիճակագրական ծառայության տվյալներով՝ նույն առաջին եռամսյակի ընթացքում մթերային զամբյուղը կազմել է 35 հազար դրամ։ Սպառողական զամբյուղը (հագուստ, կոմունալ վճարումներ և այլն)՝ մոտ 61։ Ստացվում է՝ միջին աշխատավարձով կարելի է մի կերպ երկու հոգի պահել։

Սակայն ինչպես նշեցինք, միջին աշխատավարձ ստանում են ոչ բոլոր տաքսիստներն ու մատուցողները։ Իսկ եթե նրանց էլ հաշվե՞նք։ Այդ դեպքում ընտանիքում քանի՞ մարդ կկերակրենք միջին աշխատավարձով։

Լրահոս
0