ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Պարզվում է, որ ոչ թե ՀՅԴ-ն է ինքնակամ հեռացել կոալիցիայից, այլ ճիշտ հակառակը՝ ՀՀԿ-ականներն են որոշել, որ իրենց այլևս այդպիսի անհուսալի գործընկեր պետք չէ: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Ըստ հոդվածագրի` ՀՀԿ-ՀՅԴ ապահարզանը տեղի է՝ ունեցել մոտավորապես այսպես: Երբ 7-հոգանոց ՀՅԴ խմբակցության պատգամավորներից երկուսը՝ Սուրեն Մանուկյանն ու Անդրանիկ Հարությունյանն արդեն հայտարարել էին, որ միանում են Նիկոլ Փաշինյանի համաժողովրդական շարժմանը, ՀՅԴ ղեկավարները որոշում են խոսել ՀՀԿ ներկայացուցիչների հետ:
Նրանք հայտարարում են, որ իրենց կուսակցությունում այս հարցում միասնական դիրքորոշում չկա, և խմբակցության անդամներից 4-ը պատրաստ են քվեարկել հօգուտ ՀՀԿ թեկնածուի, իսկ երեքը կքվեարկի հոգուտ Փաշինյանի»: