ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Երևանում վրաերթի են ենթարկվել 5 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Ապրիլի 24-ին, ժամը 22:00-ի սահմաններում Արարատի մարզի Դարակերտ գյուղի բնակիչ, 59-ամյա Մարտին Գրիգորյանը Զինվորական հավաքակայանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 34 VԼ 194 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և վրաերթի ենթարկել 5 քաղաքացու, այնուհետեւ բախվել է Կենտրոնական զինվորական հավաքակայանի սպասասրահի ճաղավանդակներին:
Վրաերթի ենթարկվածներից մեկը տեղում մահացել է, իսկ 4–ը, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Նրանցից մեկը ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների և վիրավորների ինքնությունը: Mercedes-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության և խմածության աստիճանը կազմում էր 97 տոկոս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով և վարորդ Մ. Գրիգորյանը ձերբակալվել է: