00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ դեսպանի խոսքերը սխալ են թարգմանվել, դեսպանատունը պարզաբանում է

© Sputnik / Aram NersesyanПосол США Ричард Миллс в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван
Посол США Ричард Миллс в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ դեսպանատան պարզաբանմամբ` Ռիչարդ Միլսը ինչպես նախկինում էլ նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik. Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատակազմը և ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն են տարածել` նշելով, որ վարչապետի պաշտոնակատարի և ԱՄՆ դեսպանի այսօրվա հանդիպումից հետո կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված մամլո հաղորդագրության մեջ դեսպան Միլսին վերագրվող խոսքը Դեսպանի մեկնաբանությունների ու ԱՄՆ կառավարության դիրքորոշման սխալ թարգմանություն է:

Հիշեցնեք, որ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր հանդիպել և քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

Посол США Ричард Миллс во время встречи и.о. премьер-министра Карена Карапетяна с аккредитованными в Армении послами (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Վարչապետի թեկնածուին փողոցում չեն ընտրում. Հայաստանում ԱՄՆ դեսպան

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության` դեսպան Միլսը վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն և որ երկխոսությունն այլընտրանք չունի:

«Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհն այն չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»,- կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ այսպես են ձևակերպվել Միլսի խոսքերը։

Այնինչ ըստ ԱՄՆ դեսպանատան պարզաբանմամբ` Ռիչարդ Միլսը ինչպես նախկինում էլ նշել է, Հայաստանի ժողովրդի խաղաղ հավաքների և ազատ արտահայտման իրավունքը երաշխավորվում է ՀՀ սահմանադրությամբ: Եվ այդ իրավունքները պետք է լիարժեք հարգվեն և նոր կառավարության ձևավորումը պետք է լինի բարեխիղճ բանակցությունների արդյունք։

Լրահոս
0