00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:23
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
47 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցությունը դուրս եկավ ՀՀԿ–ի հետ կազմած կոալիցիայից

© Photo : Press office of the President of RAПартии РПА и АРФД подписали соглашение о сотрудничестве. Серж Саргсян и Грант Маргарян
Партии РПА и АРФД подписали соглашение о сотрудничестве. Серж Саргсян и Грант Маргарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՅԴ–ն կոալիցիայից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություն է տարածել։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. ՀՅԴ–ն հայտարարեց, որ դադարեցնում է ՀՀԿ–ի հետ կազմած կոալիցիայի մասնակցությունը։ Այս մասին նշված է ՀՅԴ գերագույն մարմնի տարածած հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ հայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցության դադարեցման մասին»,– հայտարարում է ՀՅԴ–ն։

ՀՅԴ–ն ընդգծում է լիարժեք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Իսկ մինչ այդ ՀՅԴ–ն կարևորում է ժողովրդի վստահությունը վայելող վարչապետի ընտրությունը, ներքաղաքական լարվածության լիցքաթափումը, քաղաքական ճգնաժամի հաղթահարումը։

Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
«Ծառուկյան» դաշինքը ժողովրդի հետ է, ոչ թե Նիկոլի և չի պատրաստվում ձայները տալ որևէ մեկին

Նշենք, որ ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն կոալիցիա կազմավորելու մասին հուշագիրը ստորագրել էին 2017թ–ի խորհրդարանական ընտրություններից հետո, մայիսի 11-ին։ Հուշագիրը պետք է գործեր մինչև 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը:

Քաղաքական վերոնշյալ երկու ուժերը կոալիցիոն հուշագրով քաղաքական պատասխանատվություն էին ստանձնել կառավարության ողջ գործունեության համար: Ստորագրված փաստաթղթում ամրագրված էին քաղաքական կոալիցիայի շրջանակներում համագործակցության ռազմավարական նպատակները, կոալիցիայի առաջնահերթությունները, գործունեության և կազմակերպման կարգը: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից փաստաթուղթը ստորագրել էր ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմից՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ի երեկոյան չեղյալ հայտարարվեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Ելք» դաշինքնի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որի ընթացքում պետք է քննարկվեին հետագա անելիքները։ Կարեն Կարապետյանի խոսքով`Փաշինյանի վերջնագիրը նշանակում է, որ ոչ թե երկխոսություն պիտի կայանա, այլ Փաշինյանը ուզում է բացառապես հնչեցնել սեփական տեսակետը` ընդհուպ դիմացի կողմի բանակցողներին որոշելով։

Никол Пашинян, Арарат Мирзоян на Площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Փաշինյանը պահանջում է ՀՀԿ–ի անհապաղ կապիտուլյացիան

Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։

Լրահոս
0