00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարեն Կարապետյանը վարչապետ չի դառնա. Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван
Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովրդի հաղթանակը տրամաբանական ավարտին կմոտենա, կարծում է Նիկոլ Փաշինյանը։ Հեղափոխության, ժողովրդի թեկնածուն պետք է դառնա ՀՀ վարչապետ։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Պատրաստ ենք բոլորի հետ խոսել, համագործակցել, որպեսզի իշխանության խաղաղ հանձնումը կայանա։ Այս մասին այսօր օտարերկրյա լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ելք » դաշինքի և «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի միջև կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են. Փաշինյան

«Բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են օգնել այդ հարցում, մենք պատրաստ ենք բոլորի հետ խոսել, բանակցել։ Ժողովրդի հաղթանակը տրամաբանական ավարտին կմոտենա։ Հեղափոխության, ժողովրդի թեկնածուն պետք է դառնա ՀՀ վարչապետ։ Դա միակ ճանապարհն է նորմալ կյանք վերադառնալու համար»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` դեմոկրատիան հնարավորություն է ոչ միայն կառավարություն ընտրելու, այլ բարելավելու այդ կառավարության վիճակը։ «Ոչ ոք այստեղ հիմա ընտրությունների արդյունքին չի հավատում, որովհետև անկախությունից ի վեր այս երկրում բոլոր ընտրությունները կեղծվել են»,–ասաց պատգամավորը։

«Իսկ ի՞նչ եք անելու, որ դա փոխվի, մարդիկ հավատան» հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց. «Մենք արդեն արել ենք, հեղափոխությունը և Սերժ Սարգսյանի հրաժարականը իրողություն են»։

Կարեն Կարապետյանի` հնարավոր վարչապետ դառնալու վերաբերյալ հարցին Փաշինյանը միանգամից կտրուկ ասաց` ոչ։  «Մինչև ընտրությունները պետք է փոխենք ընտրական օրենսգիրքը, որ ապահովենք նորմալ ընտրական գործընթաց»,–նշեց նա։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։

Լրահոս
0