00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադրային ջարդ չի լինի. Նիկոլ Փաշինյան

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван
Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենք չեն պատրաստվում կադրային ջարդ իրագործել, և հին կառավարության անդամներից շատերը կընդգրվեն նախարարների կաբինետում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Երևանում` «Մարիոթ» հյուրանոցում միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի այն հարցին, թե վարչապետ ընտրվելու դեպքում նա ում կներառի նախարարների կաբինետում, ասաց իր առաջնային խնդիրը լինելու է արդյունավետ կառավարումը, ազատ և օրինական ընտրությունների անցկացումը, և կաբինետի ձևավորումը բխելու է այդ սկզբունքից։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Նախկին վարչապետ Սարգսյանի դեմ «վենդետա» չի լինի. Փաշինյան

«Ամեն ինչ կախված է նաև կոնկրետ քաղաքական իրավիճակից։ Մեր շարժման մեջ բավական թվով քաղաքական գործիչներ կան, որոնք կարող են ստանձնել այդ պարտավորությունը։ Մենք քաղաքականություն փողոցից չենք մտել և շատ արդյունավետ թիմ ունենք, որը ի վիճակի էր նման իշխանափոխություն անել։ Ուրեմն հավատացեք` այդ թիմը կարող է նաև պետությունը կառավարել»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև չի բացառել, որ այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ կընդգրկվեն այնտեղ, ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակից։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե հնարավոր է, որ կաբինետում ներառվեն նաև գործիչներ նախկին կառավարություններից կամ Հանրապետական կուսակցությունից, ԱԺ ընդդիմադիր պատգամավորն ասաց` չի կասկածում, որ  գործող կառավարությունում, հատկապես դրա միջին օղակում շատ կան այնպիսի պաշտոնյաներ, որոնք մեծ պոտենցիալ ունեն, և կարող են նրանք ևս կառավարություն ձևավորել։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Հայաստանի և Ռուսաստանի միջև կան խնդիրներ, բայց դրանք լուծելի են. Փաշինյան

«Մենք այնտեղ նաև աջակիցներ ունենք, և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը։ Ես ուզում եմ հստակեցնել, որ մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրագործել, և բոլոր այդ մարդիկ, հատուկ ծառայությունում և ոստիկանությունում ծառայողները հնարավորություն կունենան շարունակել ծառայել Հայաստանի Հանարապետությանը»,– հավելել է Նիկոլ Փաշինյանը։

Ընդդիմադիր շարժման ղեկավարը խոստովանել է նաև, որ իր համար որպես առաջնորդ ընդօրինակման առարկա է Նելսոն Մանդելան, իսկ որպես պատմական ֆիգուր` Մահաթմա Գանդի, ում հետ համեմատում են ինձ»,– ասել է պատգամավորը։

Նրա հավաստիացմամբ` իրենց քաղաքական շարժման համար ամենակարևոր դետալը երկրում միջավայրի փոփոխութունն է։ Շատ կարևոր է, որ իշխանափոխությունից հետո վերականգնվի դրական միջավայրը Հայաստանում, որը տարիներ շարունակ  բացակայում էր, անկախությունից հետո այն շատ արագ կորավ և երկրում մեծ դեպրեսիա սկսվեց։

«Ես կարծում եմ, որ առաջին հերթին այս շարժմամբ հաղթահարեցինք ընկճվածության միջավայրը, և այն բարձր տրամադրությունը և լավ տրամադրվածությունը,  որ հիմա կա Հայաստանում, շարունակվելու է, դա է մեր նպատակը։ Եվ դա նման է այն փոփոխություններին, որոնք տեղի ունեցան Աֆրիկայի Հանրապետությունում Մանդելայի հաղթանակից հետո»։

Պատասխանելով  կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու մասին լրագրողի հարցին` Փաշինյանն ասաց, որ  այդ երկուսի միջև ընտրությունը նույնն է, ինչ ընտրելը BMW-ի և Mercedes-ի միջև։ Տարբեր մարդիկ տարբեր բաներ են նախընտրում,  բայց կարևորը օրենքի գերակայությունն է ու ժողովրդավարությունը։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։

Լրահոս
0