ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Ապրիլի 24-26-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղումներ չեն լինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում նույնպես անձրև չի տեղա։ Այսօր` ապրիլի 24-ին, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 20-22, գիշերային ժամերին` 7-9 աստիճան տաքություն։