00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Armenia» և «Армения» հեշթեգերը վերջին օրերին պայթեցրել են սոցցանցերն ամբողջ աշխարհում

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики перед началом митинга (23 апреля 2018). Ереван
Площадь Республики перед началом митинга (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամբողջ աշխարհի հայությունն ակտիվ հետևում էր պատմական հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, բողոքի ցույցերի մասին պատմող տեսանյութեր և լուսանկարներ էին հրապարակում սոցցանցերում։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. «Ելք» ընդդիմադիր դաշինքի ղեկավարի գլխավորած «Իմ քայլը» շարժումը ոգեշնչել է համացանցի օգտատերերին ամբողջ աշխարհում։ Նրանք ակտիվորեն սկսել են լուսանկարներ և տեսանյութեր հրապարակել նշված թեմայի վերաբերյալ։

Սոցցանցերում բողոքի ակցիայի ժամանակ արված գրեթե յուրաքանչյուր գրառումը ուղեկցվում էր «Armenia» կամ «Армения» հեշթեգերով։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիայի մասնակիցները (13 ապրիլի 2018թ.), Ազատության հրապարակ - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած բողոքի ակցիան լուսանկարներում

Գրառումներ էին անում ոչ միայն հայկական սփյուռքի ներկայացուցիչները, այլև Երևանի (և Հայաստանի այլ քաղաքների) փողոցներում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ոչ անտարբեր օգտատերերն ամբողջ աշխարհից։ Իհարկե, նաև միջազգային ԶԼՄ–ները անուշադրության չմատնեցին երևանյան իրադարձությունները։

Արդյունքում, Instagram–ում «Armenia» հեշթեգը ներկա պահին 3 539 185 է կազմում (իսկ այս տարվա մարտին` 3 289 627), իսկ «Армения»–ն` 811 907 (մարտին` 755 017)։

Twitter–ի միկրոբլոգում «Армения празднует» հեշթեգ հայտնվեց, իսկ ամենաակտիվ թեգերը վերջին շաբաթում դարձան #yerevanprotests #yerevan #armenianprotests հեշթեգերը։ Այսօր հայկական թեմատիկայով հեշթեգերի թվում առաջատարը #armeniangenocide հեշթեգն է։

Թեգերի քանակը սոցցանցերում կտրուկ աճեց, երբ նախօրեին` ապրիլի 23-ին, վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 13-ից անցկացվող բողոքի ցույցերի ֆոնին։ Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում «ժողովրդական տոնախմբության» մեկնարկից հետո հազարավոր մարդիկ սկսեցին մեկը մյուսի հետևից լուսանկարներ և տեսահոլովակներ հրապարակել` մակագրելով դրանք «Армения», «Ереван», «протесты» և այլն։

Հիշեցնենք` Երևանում 10 օր տևած բողոքի ակցիաներից հետո երեկ` ապրիլի 23-ին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ (2008 թվականից նա ղեկավարում էր երկիրը որպես նախագահ, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանն ընտրել էր նրան որպես վարչապետ ու պետության փաստացի ղեկավար)։

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։ Այս պահին կառավարության ղեկավարի պարտականություններն իրականացնում է Կարեն Կարապետյանը։ Նախարարները շարունակում են աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով։ Նոր վարչապետի ընտրություններն ԱԺ-ում նախատեսվում են հաջորդ շաբաթ։

Լրահոս
0