ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Սերժ Սարգսյանի մայրը՝ Նորա Սարգսյանն այս պահին «Նաիրի» բժշկական կենտրոնում է, նրա վիճակը բավարար է: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին «Նաիրի» բժշկական կենտրոնից:
«Նորա Սարգսյանի վիճակը բավարար է»,- հայտնեցին հիվանդանոցից։
Նշենք, որ քիչ առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին։