ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության հրաժարականն ընդունելու մասին հրամանագիր ստորագրեց։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը` ընդունել Կառավարության հրաժարականը»,- նշված է հրամանագրում։
Նշենք, որ Սահմանադրության այդ հոդվածում ՀՀ վարչապետի հրաժարականի դեպքում Հանրապետության նախագահն անհապաղ ընդունում է Կառավարության հրաժարականը։