https://arm.sputniknews.ru/20180422/armenia-pashinyan-berman-entarkvacner-11615226.html
Ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ. ՄԻՊ
Ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված... 22.04.2018, Sputnik Արմենիա
2018-04-22T16:34+0400
2018-04-22T16:34+0400
2018-04-22T16:34+0400
https://cdn.am.sputniknews.ru/img/238/53/2385301_0:81:1600:986_1920x0_80_0_0_df20f8724e98900d9ad78e86deb9460c.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2018
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/238/53/2385301_0:31:1600:1036_1920x0_80_0_0_ae28b0cade88e157d83083894aba972f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «իմ քայլը» բողոքի ակցիա
հայաստան, «իմ քայլը» բողոքի ակցիա
Ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ. ՄԻՊ
Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
ԵՐԵՎԱՆ, 22 Ապրիլ — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ պարզաբանում է ներկայացրել ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ։
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բոլոր խմբերը գտնվում են Ոստիկանության բաժիններում: Նրանք լիարժեք ջանքեր են գործադրում բերվածների իրավունքների պահպանումն ապահովելու ուղղությամբ:
Հատուկ պարզաբանվում է, որ բերման ենթարկվածը՝ անկախ նրանից՝ Ոստիկանության բաժին է տարվել վարչական, թե քրեական վարույթի շրջանակում, օգտվում է միջազգայնորեն ամրագրված և 2015 թվականի ՀՀ սահմանադրական փոփոխություններով առավել երաշխավորված իրավունքներից:
Այդ իրավունքներն առնվազն հետևյալն են.
- բերման ենթարկելու վայրում դրա պատճառների մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելը
- լռելը
- իր ընտրած անձի անհապաղ տեղեկացվելը բերման ենթարկվածի գտնվելու վայրի մասին
- փաստաբանի իրավունքը
- բժշկական հետազոտության ենթարկվելը, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին իր նախընտրած բժշկի կողմից
- իրավունքների մասին ծանուցվելը»,–ասված է պարզաբանման մեջ: