ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի — Sputnik. Հայտնի սուսերամարտիկ, օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը զբոսնում էր Երևանի Հյուսիսային պողոտայում։ Նա շտապում էր, բայց պատասխանեց Sputnik Արմենիայի մի քանի հարցերին։
«Եղբայրներիս հետո զբոսնում ենք Հայաստանում, տրամադրությունս բարձր է», — ասաց նա։
Յանան խոստովանեց, որ հայկական խոհանոցը շատ համեղ է և գրեթե ամեն օր հաջողվում է հիասքանչ ճաշատեսակներ համտեսել։
Օլիմպիական չեմպիոնը խոստովանեց` հաճելի է, որ Հայաստանում երկրպագուներ ունի։
Ցավոք, նա շտապում էր, երկար չխոսեց, բայց ևս մեկ անգամ նշեց, որ իրեն դուր է գալիս հայ երկրպագուների առկայությունը և շնորհակալություն հայտնեց նրանց։
Հայտնի սուսերամարտիկը Հայաստանից մեկնելու է ապրիլի 20-ին։
Յանա Եգորյանն օլիմպիական կրկնակի չեմպիոն է։ Նա ստացել է նախագահական մրցանակ ու նոր BMW X6։
2016 թվականին նա «Ռուսաստանի հպարտություն» ազգային մրցանակ է ստացել «Տարվա կին մարզիկ» անվանակարգում։