ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հանրային ռադիո մուտք գործելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակում երեկ գիշեր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է ակտիվիստ Տիգրան Մազմանյանը: Այս մասին հայտնում են հայկական լրատվամիջոցները։
Մազմանյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2 մասի հատկանիշներով՝ «Զանգվածային անկարգությունների ժամանակ գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը»։
Նրան սպառնում է ազատազրկում` երեքից ութ տարի ժամկետով։
Փաստաբանն այդ մեղադրանքն ապօրինի է համարում։

