00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինն ու Թրամփը ռազմական դիմակայություն թույլ չեն տա. Լավրով

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел РФ Сергей Лавров
Министр иностранных дел РФ Сергей Лавров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեծ հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին և ասել, թե ով է կանգնած Սիրիայում քիմիական հարձակման վերջին կեղծիքի հետևում, խոսել է ԱՄՆ-ի հարվածների ու «Սկրիպալների գործի» մասին, նշել, թե ինչու Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական ընդհարում չի լինի։

Тигран Балаян - Sputnik Արմենիա
Հայաստանը «Սկրիպալի գործի» համապարփակ ու թափանցիկ հետաքննության կողմնակից է. Բալայան

Ռուսաստանի մոտ Սիրիայում քիմիական հարձակման բեմականացման անհերքելի ապացույցների մասին հարցին Լավրովը պատասխանել է, որ դրանք շատ են։

«Սկսեմ նրանից, որ այդ տեսանյութը, որից ամեն ինչ սկսվել է և որը դարձել է գլխավոր առիթը, գլխավոր պատրվակն այդ տենդային հարձակման համար, որը կազմակերպել են ամերիկացիները, անգլիացիները և ֆրանսիացիները` ռմբակոծելով քիմիական զենքի արտադրության օբյեկտները և պահեստները, ինչպես նրանք են ասել։ Հավանաբար, նույնիսկ սովորական քաղաքացու համար հասկանալի է, որ եթե դու գիտես, թե որտեղ է գտնվում քիմիական զենքի պահեստը, ապա այդ պահեստը գնդակոծելը նշանակում է միայն մի բան` մարդասիրական աղետ ստեղծել նրանց համար, ովքեր բնակվում են շրջակայքում», — ասել է Լավրովը։

Լավրովի խոսքով` այդ և բազմաթիվ այլ փաստեր «բավական կոնկրետ և ընդարձակ ներկայացվել են թե՛ Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (ՔԶԱԿ), թե՛ ՄԱԿ Անվտանգության խորհրդին։ Ի պատասխան մենք լսում են միայն մի բան` փորձել մեղադրել Բրիտանիային, որ նա կարող էր մի բան սխալ անել, ընդհանրապես դուրս է գալիս բոլոր շրջանակներից և անհնար է նույնիսկ քննարկել, որովհետև նման բան չի կարող լինել»։ Նախարարը հույս է հայտնել, որ «բոլոր ողջամիտ մարդիկ տարբերություն են տեսնում փաստարկներում, տարբերություն նրանում, թե ինչպիսի փաստեր են դրվում սեղանին, իսկ ինչպիսի փաստեր ընդհանրապես չեն ներկայացվում»։

Торжественный Парад в честь 25-летия Независимости Республики Армения - Sputnik Արմենիա
ԱՄՆ-ը ճնշում կգործադրի Ռուսաստանի դաշնակիցների վրա, բայց Հայաստանի վրա` հազիվ թե

Սիրիայում ՔԶԱԿ փորձագետների առաքելության և նրանց զեկույցի օբյեկտիվության վերաբերյալ Լավրովը նշել է, որ լիովին բավարար կլինի, եթե փորձագիտական զեկույցն ուղղակի ազնիվ լինի։ «Մենք, իհարկե, մտահոգված ենք, որ ՔԶԱԿ-ում և Հաագայում ու արտագնա առաքելություններում աշխատում են բարձր պրոֆեսիոնալներ։ Բայց մենք նաև չեն կարող բացառել, որովհետև վկայություններ կան այն մասին, որ այդ փորձագետներին, այդ ազնիվ գիտնականներին փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով», — ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովը բացառել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ռազմական ընդհարման հնարավորությունը` նույնիսկ հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում լարվածության աճը.

«Ես ամեն դեպքում կարծում եմ, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Մեթիսը և զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դանֆորդը հասկանում են գործողությունների անթույլատրելիությունը, անընդունելիությունը, որոնք կարող են սադրել ուղիղ ռազմական բախում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև»։

Լավրովի խոսքով` Արևմուտքն ասում է, որ ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, բայց պայմաններ է թելադրում։

Լրահոս
0