00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք արդեն ուրախանում ենք հանդիպելիս». Փաշինյանի խոստովանությունը Օսիպյանին

© Sputnik / Asatur YesayantsЗаместитель начальника полиции Еревана Валерий Осипян и лидер оппозиционной фракции "Елк" Никол Пашинян на улице Гюльбенкяна (20 апреля 2018). Ереван
Заместитель начальника полиции Еревана Валерий Осипян и лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на улице Гюльбенкяна (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հետ անցնում են փողոցներով և մարդկանց հոդորում են միանալ իրենց։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. «Իմ քայլը» բողոքի ակցիայի մասնակիցներին ուղեկցում է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վալերի Օսպիյանը։

«Մենք արդեն միմյանց հանդիպելիս ուրախանում ենք», — ասաց Փաշինյանն Օսիպյանին, որը գնացել էր Գյուլբենկյան փողոց, որտեղ ցուցարարները սկզբից փակել էին փողոցը։

Ավելի վաղ Փաշինյանը կոչ էր արել իր կողմնակիցներին մայրաքաղաքի բոլոր փողոցները փակել բեռնատարներով, բոլոր հնարավոր տեխնիկայով։

Գյուբենկյան փողոց հասած Օսիպյանն իրեն բնորոշ զուսպ ժպիտով կրկին հարցրեց, թե նրանք ինչ են անում փողոցում։ Փաշինյանը պատասխանեց, որ բողոքի խաղաղ ակցիա են կազմակերպում։ Արդեն 8-րդ օրն է` Օսիպյանն այդ հարցը ուղղում է Փաշինյանին։

Митинг на Площади Республики (20 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ի՞նչ են անում ցուցարարները Երևանում և մարզերում. օր 5-րդ. տեքստային ուղիղ հեռարձակում

Տվյալ պահին Օսիպյանն ուղեկցում է ցուցարարներին, որոնք Դավթաշենի կամրջով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։ Ցուցարարներն արդեն կատակում են, ասում են` Օսիպյանն առաջին ոստիկանն է, որ իրենց կողմ է անցել։ Հետևաբար, ինչպես խոստացել են սփյուռքահայերը մի քանի օր առաջ, նա 10 հազար դոլար կստանա։

«Փողը ձեզ պահեք, իսկ ոստիկանները միշտ ժողովրդի կողքին են», — ասաց Օսիպյանը։

Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։

Լրահոս
0