00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ր փողոցն է հաջորդը. ցուցարարները փակում են Երևանի կարևոր նշանակության փողոցները

© Sputnik / Aram NersesyanПротестующие на улице Аршакуняц (19 апреля 2018). Ереван
Протестующие на улице Аршакуняц (19 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վաղ առավոտի բողոքի ակցիաները Երևանում շարունակվում են: Առաջինը փակվել է Արաբկիր թաղամասի Գյուլբենկյան փողոցը:

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Ապրիլի 20-ի վաղ առավոտից ընդդիմությունը՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, փակել է Արաբկիր վարչական շրջանի Գյուլբենկյան փողոցից դեպի Քոչար տանող հատվածը:

Երթևեկելի հատվածն արգելափակված է ավտոմեքենաներով: Փաշինյանը կոչ է անում ավելացնել փողոցը շրջափակած ավտոմեքենաները:

«Ձեր ավտոմեքենաներով եկեք այստեղ, կանգնեցրեք ավտոմեքենաները փողոցում և գնացեք 100 մետր հեռու կանգնեք»,- ասաց նա:

Ի դեպ, այդ ընթացքում Փաշինյանը հեռախոսազանգեր է ստանում համախոհներից, որոնք պատմում են, թե Երևանի որ հատվածում ինչ է տեղի ունենում:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը վստահեցրեց, որ Գյուլբենկյանը միակ փողոցը չէ, Երևանի տարբեր փողոցներ այս պահին փակվում են:

Лидер оппозиционной фракции Елк Никол Пашинян на площади Республики (17 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի բարի լույսը. նա հորդորում է ճանապարհները փակել բեռնատարներով

Նա չցանկացավ նշել, թե որ փողոցների մասին է խոսքը, բայց նշեց, որ առաջիկայում իրենք կայցելեն նաև այդ փողոցներ:

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին ու Փաշինյանին կոչ է անում բացել փողոցի երթևեկելի մասը, այլապես իրենք ստիպված կլինեն ազատել փողոցը:

Գյուլբենկյան փողոց է ժամանել նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Նիկոլ Փաշինյանից փորձում է ճշտել, թե ինչ ծրագրեր ունեն:

«Հիմա ժողովրդին հարցնեմ, ասեմ»,- ասաց Փաշինյանը:

Առաջարկ հնչեց չմնալ տեղում ու շարժվել դեպի Դավիթաշեն: Երթը Գյուլբենկյանից շարժվեց դեպի Քոչար խաչմերուկ: Սակայն Նիկոլ Փաշինյանը չհայտնեց` ուր են գնում և որ փողոցն է փակվելու: Նշեց միայն, որ փակելու են Երևանի կարևոր փողոցներից մեկը:

Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում անցկացված քվեարկության արդյունքում ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյան ու նրա կողմնակիցները դուրս են եկել Երևանի փողոցներ և բողոքում են այս ընտրության դեմ։

Փաշինյանը մարտի 31-ից Հայաստանի տարածքում նախաձեռնել է «Իմ քայլը» արշավը։ Մի քանի օրում Փաշինյանն իր համախոհների հետ ոտքով անցել է ավելի քան 200 կիլոմետր` ակցիաներ անցկացնելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։ Պատգամավորն ու նրա համախոհները բողոքում էին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության առաջադրման դեմ, սակայն նրանց բողոքը չխանգարեց, որ Ազգային ժողովը վարչապետ ընտրի հենց Սարգսյանին։

Երևանում քաղաքացիական անհնազանդության գործողությունները մեկնարկել են ապրիլի 16-ից։ Փաշինյանը հայտարարել է, որ թավշյա հեղափոխություն է իրականացնում։

Լրահոս
0